Վրաստանը պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին
Վրաստանում այսօրվանից տպագրվելու են մայիսի 30-ին կայանալիք տեղական ինքնակառավարման ընտրությունների համար նախատեսված քվեաթերթիկները: Ինչպես «Georgiatimes»-ն է տեղեկացնում, Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն ավարտել է ընտրացուցակների ձևավորումը:
Այսօր ավարտվելու է նաև ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների գրանցումը:
Ներկայումս դիտորդական առաքելություն իրականացնելու համար գրանցվել է 26 տեղեկան և 9 միջազգային կազմակերպություն:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ