Հանրակրթության ոլորտում կներդրվեն «Լոգո» և «Ուսում-2» համակարգերը
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, կառավարությունը հաստատել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2010 թ. ծրագիրը և միջոցառումների ցանկը, «Հասարակությանը և բնապահպանական կազմակերպություններին նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման ծրագրի իրականացման աշխատանքի ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու» կարգը, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի 2010-2011 թթ. ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելության 38 տեղ` նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում ստանալու իրավունքի:
Գործադիրը հավանություն է տվել հանրակրթության ոլորտի ուսումնական գործընթացում «Լոգո» համակարգչային միջավայրի ներդրման և համակարգչային գրագիտության ուսուցման և թեստավորման «Ուսում-2» համակարգի ներդրման ծրագրերին և դրանց իրականացման միջոցառումների ցանկերին և ժամանակացույցերին