Պուտին-Էրդողան հեռախոսազրույց
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: Զրույցի հիմնական թեման, ըստ «Սի Էն Է թուրք» (CNNTurk)-ի, եղել է իրանական խնդիրը, մասնավորապես` օրերս Իրանի, Թուրքիայի և Բրազիլիայի միջև ստորագրված միջուկային վառելիքի փոխանակման մասին պայմանագիրը:
Էրդողանը հայտնել է, որ Անկարան շարունակում է կողմ լինել Իրանի միջուկային հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու տարբերակին: Նրա համոզմամբ` Թեհրանում կնքված այդ համաձայնագիրը հենց խաղաղասիրական ջանքերի արդյունքն է: Իսկ Պուտինն էլ նշել է, որ ՄԱԿ-ում անպայման դիտարկման կառնվի այդ համաձայնագիրը: