ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն անդրադարձել է հայ-թուրքական հաշտեցման գործընթացին
Հայաստանի և Թուրքիայի միջև դրական հարաբերությունների հաստատումը տարածաշրջանի կայունության շահերից է բխում: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը «Անադոլու» լրատվական կայքէջին տված հարցազրույցում:
Մեկնաբանելով Հայաստանի և Թուրիքայի միջև տեղի ունեցած վերջին իրադարձությունները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, թե հաշտեցմանն ուղղված արձանագրությունները այդ հարաբերություններում ուղենիշ էին:
Պան Գի Մունն ասել է, որ գիտի երկու երկրների միջև առկա պատմական խնդրի մասին և միևնույն ժամանակ նշել. «Այնուամենայնիվ, դրական և ներդաշնակ հարաբերությունների հաստատումը տարածաշրջանում երկու կարևոր պետությունների միջև, մեծ նշանակություն կունենա տարածաշրջանում կայունության և խաղաղության, ինչպես նաև երկու երկրների ժողովրդի հաշտեցման հարցում»: