Պատանի ծանրորդների հաղթարշավը շարունակվում է
Իսպանիայի Վալենսիա քաղաքում շարունակվում է Եվրոպայի ծանրամարտի պատանեկան առաջնությունը: Մայիսի 19-ին մրցահարթակն դուրս եկան 62 կգ քաշային կարգը ներկայացնող մարզիկները: Հայաստանի պատվիրակ Վլադիկ Կարապետյանը պոկում վարժությունում նվաճեց բրոնզե (112 կգ), հրումում` ոսկե մեդալ (141 կգ) և երկամարտի 253 կգ արդյունքով արժանացավ Եվրոպայի չեմպիոնի կոչմանը: Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունից:
20 մասնակիցների պայքարում երկամարտի 235 կգ (105+130) արդյունքով վեցերորդը ճանաչվեց օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանի որդին` 15-ամյա Վարդանը:
Հայաստանը ներկայացրած միակ մարզուհին ` Իզաբելա Յալյանը 53 կգ քաշային կարգում երկամարտի 163 կգ (72կգ+91 կգ) արդյունքով ճանաչվեց երկրորդը և պարգևատրվեց արծաթե մեդալով: