Գետնանցումներ Հեյդար Ալիևի անունո՞վ
Նախօրեին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ տեղի է ունեցել 3 գետնանցումի բացման արարողություն: Գենտանցումները գտնվում են Ֆիզուլի հրապարակի մերձակայքում և նրանց շինարարությունը գրեթե 1 տարի է տևել: Այս մասին տեղեկացնում է Թուրան լրատվական գործակալությունը:
Ադրբեջանում չեն բացառում, որ այդ գետնանցումները կանավանափոխվեն և կկոչվեն «ադրբեջանական ժողովրդի հոր»՝ Հեյդար Ալիևի անունով, քանի որ, ինչպես հայտնի է, երկրում գրեթե բոլոր օբյեկտները անվանափոխվել են և դարձել է նրա անունով: Բանը հասել է նրան, որ Հ. Ալիևի անունով նույնիսկ ծաղիկ են անվանակոչել: