2011 թ-ին ևս 300 դպրոցներ կմիանան Հայաստանի դպրոցների ինտերնետ ցանցին
2011 թ.-ի հունվարին ևս 300 դպրոցներ կմիանան Հայաստանի դպրոցների ինտերնետ ցանցին, որին արդեն միացած են 644-ը: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արեգ Գրիգորյանը:
Ներկայումս ավարտվել և ամփոփվել է գնման մրցույթի առաջին փուլը:
«Խնդիրն այն է, որ մենք արդեն ունենք 47 մարզային հանգույցներ, որոնցից ինտերնետ կապը հաղորդվում է դպրոցներին, դրանք միանում են մեզ մոտ` կենտրոնում»,- հստակեցրեց Ա. Գրիգորյանը:
300 նոր դպրոցների մուտքն այս ցանց ապահովելու համար, կօգագործեն առկա ենթակառուցվածքները: Մրցույթի երկրորդ փուլը կավարտվի մայիսի 26-ին: Այնուհետև կսկսվեն կառուցման աշխատանքերը, իսկ դպրոցները փորձնականորեն արդեն այս տարեվերջին կմիանան ցանցին: Փորձնական ժամանակաշրջանը հաջողությամբ ավարտելուց հետո` 2011 թ.-ին, ցանցն ամբողջովին կհամալրվի, հավաստեց Ա. Գրիգորյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան