Ա. Պողոսյան. Հայրենական արտադրանքն ավելի մեծ վտանգ է ներկայացնում բնակչության համար, քան թուրքականը
Հայրենական արտադրանքն ավելի մեծ վտանգ է ներկայացնում բնակչության համար, քան թուրքական կամ մեկ այլ երկրից ներկրվածը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:
Նա նշեց, որ Հայաստանում չկա մի մարմին, որն ունենա լիազորություն` բոլոր օղակներում հետևելու սննդամթերքի արտադրությանն ու իրացմանը: «Մենք չունենք Ռոսպոտրեբնադզորին համապատսխան մի կառույց, որը կվերահսկեր սննդամթերքի արտադրման գործընթացը, նրանց մատակարարման պայմանները, պահպանումն ու իրացումը»,- ասաց Ա. Պողոսյանը:
Ընդ որում` նա հիշեց գլխավոր դատախազության պատասխանը, թե Երևանի բնակչության մոտ կեսից ավելիի ջրից թունավորվելու մեղավորները հայտնաբերված չեն, պատճառները բացահայտված չեն:
Փորձագետի խոսքերով, Հայաստանում առավել մեծ բացթողումը կապված է մթերքի մակնշման հետ, պաղպաղակի ու ձվի ժամկետը, գործնականում, հնարավոր չէ գտնել:
Ավելին, Ա. Պողոսյանն ասաց, որ նախորդ տարի, երբ Հայաստանում անկում են ապրել Հայաստանի մակրոտնտեսական բոլոր ցուցանիշները, այդ թվում` 38 %-ով նաև պահածոների արտադրությունը, չգիտես ինչու, 40 տոկոսով աճեց մսամթերքի արտադրությունը: Ա. Պողոսյանն ասաց, որ այդ շրջանում Հնդկաստանից անհայտ որակի գոմեշի միս է ներկրվել:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան