Տնտեսություն 16:19 21/05/2010

«Օգտվել, օգտվում ենք ու շարունակելու ենք օգտվել «Վերին Լարս»-ից». «Ապավեն»-ի ղեկավարը բեռնափոխադրումների թեժ ամառ է սպասում

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Վերջին շրջանում վրացական կողմից շատ են հնչում տեսակետներ, թե բոլորովին վերջերս` մարտի սկզբին բացված Կազբեկի-«Վերին Լարս» անցակետը պետք է փակվի, քանզի ոչ Վրաստանն է դրանից օգտվում և ոչ էլ Հայաստանը: Ավելին, Վրաստանի տնտեսագիտական շրջանակները կարծիք էին հայտնել, թե անցակետի բացմամբ օգտվել է միայն ռուսական կողմը, քանի որ անցակետի միջոցով մատակարարում է իրականացվում Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի համար:

Իսկապե՞ս հայկական կողմը չի շահում Կազբեկի- «Վերին Լարս» անցակետի բացմամբ: Այդ հարցի շուրջ ներկայացնում ենք Panorama.am-ի հարցազրույցը Հայաստանում ամենախոշոր բեռնափոխադրումներ իրականացնող «Ապավեն» ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանի հետ:

-Պարոն Աղաջանյան, վրացական տնտեսագիտական շրջանակներում գերակշռում է տեսակետ, թե հայկական կողմը չի շահում «Վերին Լարս» անցակետի բացումից: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:

-Հենց հայկական կողմն է շահում առաջին հերթին, այն պարզ պատճառով, որ Հայաստան-Ռուսաստան առևտրային շրջանառությունը հնարավոր է իրականացնել ամենակարճ ճանապարհով և դա հենց Կազբեկի-«Վերին-Լարս» անցակետն է: Այն բացարձակ փոքր տարածք է փոխադրումների համար` հաշվի առնելով որ ավտոտրանսպորտային միջոցները այդ տարածքն անցնում են 8-12 ժամում:

Հենց հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեղի ունեցավ «Վերին Լարս»-ի բացումը, մասնավոր բեռնափոխադրող կառույցները, մասնավորապես «Ապավեն» ընկերությունը, հունվարին պայմանագիր է կնքել ռուսական մի ընկերության ` ԲԲԸ «ТрансКонтейнер»-ի հետ, և մենք այսօր հնարավորություն ունենք Ռուսաստանի տարածքում գտնված ցանկացած 130 կետում տեղաբաշխված կոնտեյնեյրային հարթակներից օգտվել ու այդտեղից բարձել ցանկացած տիպի բեռ, ռուսական կոնտեյներներով հասցնել Վլադիկավկազ և 12 ժամ հետո դրանք ունենալ Հայաստանում:

-Այսինքն ավելի օպերատի՞վ է դարձել բեռի փոխադրումը Հայաստան

Ոչ միայն օպերատիվ է դարձել: Հաշվի առնելով, որ այդ անցակետը բացվում է, մենք բեռնափոխադրումների հսկայական կառույց, հսկայական համակարգ ենք ստեղծել: Նույն բանը անել այնպես, ինչպես նախկինում էր, մինչև Լարսի բացումը` Նովոռոսիյսկ նավահանգիստ, հետո` Փոթի, նոր միայն` Հայաստան շատ երկար ժամանակ էր պահանջում. այդ ամենը 3 անգամ ավելի երկար է, քան «Վերին Լարս»-ով փոխադրելը: Օրինակ ասեմ ձեզ` Օմսկից Վլադիկավկազ, այնուհետև` «Վերին Լարս»-ով Հայաստան ժամանել է երկու բեռնարկղ և հիմա գտնվում են Երևանում, իսկ փոխադրման ամբողջ ընթացքը տևել է 19 օր: Եթե այդ բեռը գար Նովոռոսիյսկով, ապա դա կգար ոչ թե 19 օր, այլ լավագույն դեպքում` 35 օրում:

Օգտվել, օգտվում ենք ու շարունակելու ենք օգտվել այդ ճանապարհից: Առավել ևս, երբ լավ ժամանակներ են մոտենում, ամառ է գալիս, իսկ ամռանն ու աշնանը ունենում ենք գյուղատնտեսական մթերքների հավաք, որի շուկան, բացի Հայաստանից, նաև Ռուսաստանն է: Դրանք այնպիսի բեռներ են, օրինակ ծիրանը, որ արագ փչանալու հատկություն ունեն, և դրանց տեղափոխման համար քիչ ժամանակ ու համապատասխան ջերմային ռեժիմ է անհրաժեշտ:

Այդ ճանապարհից հիմնական օգտվողները իհարկե վրացիները չեն, իհարկե ռուսները չեն, այլ հիմնական օգտվողը հայկական կողմն է:

- Վրացական մամուլում եզրակացություն էր հայտնվում, որ այս անցակետի բացումն առավել շատ է օգտակար Ռուսաստանին, քանի որ այդ երկիրը մատակարարումներ է իրականացնում Գյումրիում գտնվող իր ռազմաբազային. Այդ մասին ի՞նչ կասեք

Համաձայն չեմ, որովհետև ես եղել եմ այդ անցակետում և տեսել եմ, թե այն ինչպիսի տեխնիկական հագեցվածություն ունի ու համոզված եմ, որ թե ռուսական կողմից և թե վրացական կողմից 1 գրամ որևիցե այլ բեռ կամ փամփուշտ անհնար է փոխադրել, քանի որ պետք է ասեմ, որ տեխնիկական այդպիսի հագեցվածություն վրացական կամ նույնիսկ ռուսական ոչ մի սահմանային կետ չունի: ՉԵմ կարծում, որ Վրաստանը թույլ կտա այնպիսի բեռ տեղափոխել, որը իր շահերից չի բխում: Ճանապարհը մեզ համար է ավելի շատ և դա վրացական կողմից արված բարի կամքի դրսևորում է:

-Դուք ներկայացրիք բեռնափոխադրումների օպերատիվության մասին պատկերը, բայց ինչպիսի՞ն են վիճակագրական տվյալները, ինչքա՞ն բեռնափոխադրում է իրականացվել այդ ճանապարհով

Մինչև հուլիսի 1-ը գրանցված վիճակագրությունը իրական պատկեր չի կարող ստեղծել, թե ինչ հնարավորություններ ունի ճանապարհը: Ճանապարհը մինչև վերջերս սառցակալած է եղել և կիսակցորդով և կցորդող մեքենաների երթևեկությունը առայժմ արգելված է: Լուրջ ծավալներով բեռնափոխադրումներ այդ մեքենաներով կարելի կլինի  իրականացնել հունիսի 1-ից: Այնպես որ ամսի 1-ից հետո պատկերն անհամեմատ կփոխվի, որովհետև այդ տեղով երթևեկությունը արդեն կապված չի լինի ոչ մի սահմանափակման հետ և այդտեղով բեռնափոխադրումների քանակը կտրուկ կավելանա:

Բացումից հետո` առաջին երկու ամիսը, մարտին ու ապրիլին, բավականին սահմանափակ քանակի տրանսպորտային միջոցներ էին կարողանում գնալ, որովհետև միջազգային փոխադրումներ իրականացնելու համար պետք է ունենալ միջազգային ստանդարտներին համապատասխան միջոցներ լինեն:

Ինչ որ է, այս երկու ամսվա ընթացքում «Վերին Լարս»-ի անցակետով անցել է շուրջ 500 տրանսպորտային միջոց` այդ թվում մարդատար ավտոմեքենաներ: Բնական է, դա շատ քիչ է: Բայց պետք է հասկանալ, որ այնտեղ մեծ ձյան ծածկույթ կա:

-Պարոն Աղաջանյան, դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ վրացական կողմն այնուամենայնիվ, որոշում կայացնի ու փակի անցակետը

Ես հնարավոր չեմ համարում, որ Վրաստանը փակի սահմանը, բացառությամբ այն դեպքի, որ իրոք, այդ սահմանային կետն սկսի ծառայել մի երրորդ նպատակի:

-Մասնավորապե՞ս

-Մասնավորապես, եթե բացահայտվի, որ այդ տեղով փոխադրվում են ռազմական միջոցներ Գյումրիում տեղակայված Ռուսաստանի ռազմաբազայի համար: Այո, այդ դեպքում Վրաստանը կարող է փակել և իսկապես, այդ դեպքում ես նրանց կհասկանամ:



 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:34
Կայացվեց արդար մեղադրական վճիռ Ջալալ Հարությունյանի նկատմամբ, սա մի փոքր մխիթարանք է մեր՝ ծնողներիս համար. Նաիրա Մելիքյան
44-օրյա պատերազմում նահատակված «Ցորի» հրետանային դիվիզիոնի զինծառայող Հայկ Մելիքյանի մայրը, Նաիրա Մելիքյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
23:23
ԱՄՆ ԿՀՎ-ի թեկնածու. ԱՄՆ-ն և Ռուսաստանը կարող են միասին պայքարել
ԱՄՆ Ազգային հետախուզության նախկին տնօրեն Ջոն Ռաթքլիֆը, որն առաջադրվել է ԿՀՎ տնօրենի պաշտոնում, չորեքշաբթի ասել է, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը կարող են...
Աղբյուր` Panorama.am
23:06
Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ից
Համասը և Իսրայելը պայմանավորվել են ազատ արձակել պատանդներին և հրադադար հաստատել Գազայի հատվածում։ Այդ մասին ասել է Կատարի վարչապետը։ Նրա խոսքով՝...
Աղբյուր` Panorama.am
22:34
Թրամփի համար կա անհամեմատ ավելի քիչ ջանքերով Հայաստանի և Ադրբեջանի միջև խախաղության հասնելու հնարավորություն. WSJ
«Ուկրաինայում պատերազմը լուծելու նորընտիր նախագահ Թրամփի խոստումը, հավանաբար, ավելի հեշտ կլինի ասել, քան անել: Բայց կա մեկ այլ...
Աղբյուր` Panorama.am
22:17
ՀՀ պետական շահերին օրագանապես է հակասում ՔՊ-ի քարոզն ու գործունեությունը. Արման Թաթոյան
ՀՀ Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է «ՔՊ-ի քարոզչամեքենայի հիմնարար «առաքելություն» է դարձել թշնամանք ու...
Աղբյուր` Panorama.am
21:56
Խոշոր ավտովթար «Renault Logan»-ի և «Mercedes»-ի մասնակցությամբ
Հունվարի 15-ին, ժամը 06։15-ի սահմաններում Շահումյան 4-րդ փողոցում բախվել են «Renault Logan» և  «Mercedes»...
Աղբյուր` Panorama.am
21:31
Գազայում հրադադարի համաձայնություն է ձեռք բերվել. Al Qahera News
Գազայի հատվածում հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Լուրը հայտնում է Al Qahera News-ը՝ հղում անելով եգիպտական իրազեկ աղբյուրին։...
Աղբյուր` Panorama.am
21:10
Զուրաբիշվիլին անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթին
Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրմանը։...
Աղբյուր` Panorama.am
21:01
Բժիշկները ստիպված են լինելու իրենց հոգեկան առողջ լինելը փաստել տեղեկանքով․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՆԱԽԱԳԻԾԸ, ՈՐԻ ԹԻՐԱԽԸ ՆՈՐԻՑ...
Աղբյուր` Panorama.am
20:43
UFC-ի նախկին չեմպիոնը անհանգստություն է հայտնել Ծառուկյանի վերաբերյալ
Բրիտանացի մարտիկ, UFC-ի նախկին չեմպիոն Մայքլ Բիսպինգը կիսվել է UFC-ի թեթև քաշային կարգի (70 կգ) դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող...
Աղբյուր` Panorama.am
20:29
Առուշ Առուշանյանի պատիժը խստացվեց.1 տարի 8 ամիս ազատազրկման փոխարեն՝ 1 տարի 11 ամիս ազատազրկում
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու որոշման դեմ բողոքները թեև մասնակի բավարարվել են, բայց Առուշ...
Աղբյուր` Panorama.am
20:12
Զուրաբիշվիլին միացել է համընդհանուր գործադուլին
Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է համընդհանուր նախազգուշական գործադուլին: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Զուրաբիշվիլին այս պահին...
Աղբյուր` Panorama.am
19:59
Փաշինյանը հարկային տեռորի է ենթարկում ՀՀ քաղաքացիներին, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին․ Թևանյան
Նիկոլ Փաշինյանը հարկային տեռորի է ենթարկում ՀՀ քաղաքացիներին, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին։ Այս մասին  ֆեյսբուքյան էջում...
Աղբյուր` Panorama.am
19:43
Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությանը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է ավտովթարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացած ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստյան...
Աղբյուր` Panorama.am
19:28
Թուրքական հետախուզությունը սպանել է PKK-ի բարձրաստիճան անձի
Թուրքիայի «Ազգային հետախուզության ծառայությունը» (MİT) տեղային գործողությամբ սպանել է իրենց կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորման...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի...
Աղբյուր` Panorama.am
19:04
Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը միայն կարող է կանխել ապագայում մարդկության դեմ այսպիսի ոճրագործությունների կրկնությունը․ ՀՀ ԱԳՆ
 ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Բաքվում տեղի ունեցած ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասվում է․ «Այս օրերին...
Աղբյուր` Panorama.am
18:52
Առաջին հերթին՝ գործի մարդ էր Մհերը․ Մենուա Սողոմոնյան
 «Պատերազմն ու այս վիճակն ամեն ինչ փոխեց և մարդու համար առջնային դարձավ հենց գաղափարակից ընկերը։ Մհերի հետ պայքարի ընկեր էին,...
Աղբյուր` Panorama.am
18:37
Շատ չասված բառեր են մնացել, որոնք այլևս չենք կարողանա ասել նրան․ Էլինար Վարդանյանը՝ Մհեր Սահակյանի մասին
«Մհեր Սահակյանը հայրենիքին, ընկերներին, ընտանիքին նվիրված մարդ էր։ Նվիրված սկզբունքներին ու այն արժեքային համակարգին, որը կարող է կրել...
Աղբյուր` Panorama.am
18:32
Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի
Նախորդ տարի ընդունվել է Ոստիկանության ոլորտի բարեփոխումների նոր շրջափուլը նախանշող 2024-2026 թթ. ռազմավարությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։...
Աղբյուր` Panorama.am
18:19
Բայդենն ու Բլինքենը չօգնեցին,հակառակը` նախընտրեցին ԱՄՆ ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Ադրբեջանին․ Արամ Համբարյան
ԱՄՆ Հայ դատի հանձնախբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն անդրադարձել է երեկ ստորագրված ՀՀ-ԱՄՆ ռազմավարական փաստաթղթին՝ գրելով․ «Ջո...
Աղբյուր` Panorama.am
18:07
Ռամշտայնի կոալիցիան փառաբանողները ի՞նչ կասեն․ Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Ի դեպ, Ռամշտայնի կոալիցիան փառաբանողները ի՞նչ կասեն, վերջ Ուկրաինան գրավե՞ց Ռուսաստանը, թե՞...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը հանդես կգա Պրահայում մոնղոլ բարիտոն Ամարտուվշին Էնխբատի հետ
Փետրվարի 28-ին Պրահայի հանրահայտ «Օբեցնի դում»ի Սմետանայի համերգասրահում հանդես կգա սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը։ Orer.eu-ի...
Աղբյուր` Panorama.am
17:55
Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությունն է՝ Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում
«Ենթադրում ենք՝ այդ օրն էլ գնացել էր մեկին օգնության։ Մհեր Սահակյանի նման մարդիկ քիչ են մեր իրականության մեջ»
Աղբյուր` Panorama.am
17:43
Մենք անգամ պաշտոնապես չենք չեղարկել ՀԱՊԿ-ի մաս լինելը. Պապիկյան
«Մենք անգամ պաշտոնապես չենք չեղարկել ՀԱՊԿ-ի մաս լինելը, բայց դե ֆակտո որևէ մասնակցություն չունենք, և մենք չենք մեղավոր, որ ՀԱՊԿ-ում ՀՀ-ից...
Աղբյուր` Panorama.am
17:34
ԱՄՆ հետ ստորագրված կանոնադրությունն ավելի շուտ Փաշինյանի կառավարության թերացումների արտացոլանքն է, քան երկկողմ առաջընթացի արգասիք. Օսկանյան
«Անփայլ փաստաթուղթ. ԱՄՆ-Հայաստան համաձայնագիրը չի հասցեագրում Հայաստանի մարտահրավերները»,- այպես է բնութագրում նախօրեին Վաշինգտոնում...
Աղբյուր` Panorama.am
17:30
Դատախազությունը պահանջում է դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:...
Աղբյուր` Panorama.am
17:22
Ձկնագողության դեպքեր են հայտնաբերել
Հունվարի 10-ից 14-ը ՆԳՆ ոստիկանության, Բնապահպանության և ընդերքի տեսաչական մարմնի և Շրջակա միջավայրի նախարարության Սևանի տեղամասի էկոպարեկային...
Աղբյուր` Panorama.am
17:17
Կալիֆորնիա. մոլեգնող հրդեհների պատճառով արգելվել են ֆիլմերի և հեռուստասերիալների նկարահանումները
Կալիֆորնիայի հրդեհների վնասը կկազմի առնվազն 250 միլիարդ դոլար, բայց թվերը վերջնական չեն: Հրդեհի դեմ պայքարը շարունակվում է։ Լոս Անջելեսի...
Աղբյուր` Panorama.am
16:59
ՀՀ-ն և ես, որպես պաշտպանության նախարար, չեն տեսնում, որ կան հիմքեր, որպեսզի տարածաշրջանն էսկալացվի. Սուրեն Պապիկյան
«ՀՀ սահմանների անվտանգույունը մենք պետք է երաշխավորենք մեր բալանսավորված քաղաքականությամբ։ Բեռը դնել միայն Զինված ուժերի վրա, բեռը դնել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան
17:09 15/01/2025

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}