Ամենայն Հայոց Կկաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին
Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կկաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին: Ուղերձում մասնավորապես նշված է.
«Սիրելի շրջանավարտներ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրական սիրով ողջունում և շնորհավորում ենք ձեզ դպրոցական ուսումնառության շրջանը ավարտելու տոնական առիթով և Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ամենքիդ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Լուսո Խորանի առջև աղոթում ենք առ Աստված, որ հանապազ առաջնորդի և շնորհազարդի ձեզ և
դեպի բարի իրագործում առաջնորդի ազնիվ ու շիտակ ձեր հոգու ձգտումները, հույսերն ու նպատակները: Միշտ և ամենուր անբաժան ուղեկից ունեցեք Աստվածսիրությունը, եկեղեցասիրությունն ու հայրենասիրությունը, որոնք կօգնեն ձեզ ճշմարիտն ու արդարն ընտրելու, ձեր կյանքը առատ արդյունքներով արգասավորելու:
Մաղթում ենք ձեզ երջանկություն և հաջողություններ` մեր ժողովրդին, մեր Սուրբ Եկեղեցուն և ազատ իր կյանքը կերտող մեր Հայրենիքին բարի ծառայության մեջ: Թող ձեր ձեռքբերումներով, ձեր գործերով զորանան մեր ժողովրդի հույսերը, և պայծառանա մեր ապագան: Եվ թող Ամենախնամ Աստծո օրհնաբեր Աջը մշտապես հովանի լինի ձեզ:
Շնորհք, սէր և աստուածային սրբարար զօրութիւնն Յարուցեալ Տեառն մերոյ եղիցին ընդ ձեզ ամենեսեան. Ամէն»: Այս մասին տեղեկացանք Մայր Աթոռ Ս. Էջմիածին տեղեկատվական համակարգից: