«Տրանսպորտ և նորամուծություն. կարողությունների բացահայտում». Ֆորումին կմասնակցի նաև հայկական պատվիրակությունը
Մայիսի 26-28-ը Լայպցիգում (Գերմանիա) կկայանա «Տրանսպորտ և նորամուծություն. կարողությունների բացահայտում» թեմայով Տրանսպորտի միջազգային ֆորում, որին կմասնակցի նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին Panorama.am-ին հայտնեց տրանսպորտի և կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը:
Տրանսպորտի միջազգային ֆորումը, որը տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության մի մասն է կազմում, տրանսպորտի ոլորտի և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին հնարավորություն կտա տարբեր հարցերի լուծման ուղղությամբ, ինչպես նաև տրանսպորտի բնագավառում նորամուծություններ կատարելու վերաբերյալ կազամակերպել համատեղ քննարկումներ:
Ֆորումի շրջանակներում մայիսի 27-ին տեղի կունենա տարբեր երկրների տրանսպորտի նախարարների հանդիպում, որի ընթացքում առանձին կներկայացվեն ոլորտում հաջողությամբ իրականացված նորամուծությունները և առկա խնդիրները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա