Դավութօղլու. Մենք հավատում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Ստամբուլում հրավիրված Թուրքիայի արտաքին քաղաքականությունը» թեմայով համաժողովի ժամանակ խոսելով կիպրական հիմնախնդրից, հունական նավերի առջև թուրքական նավահանգիստների հնարավոր բացումից անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցին: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) օրաթերթը:
Նշվում է, որ Ահմեթ Դավութօղլուն «Երկու երկրների միջև եղած հարաբերությունները 3 տարի, 2 տարի կամ էլ 1 տարի առաջվա պես չեն: Մենք պահպանում ենք կարգավորման գործընթացի իրականանալիության նկատմամբ ունեցած մեր հավատը»,- ասել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: