Մոսկվայում Ադրբեջանը գովազդող միջոցառումը տապալավել է
«РИА-Новости» ռուսական լրատվական գործակալությունում ադրբեջանական կողմը երկու օր առաջ կազմակերպել էր մամլո ասուլիս` «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը` հայ-թուրքական բանակցությունների համատեքստում» թեմայով: Ադրբեջանական կողմը ներկայացրել են Ադրբեջանի նախագահին կից գործող ստրատեգիական կենտրոնի տնօրեն Էլիսան Նուրիևը, Միլլի Մեջլիսի պատգամավոր Ասիմ Մոլլադեն և քաղաքականագետ Ռասիմ Մոսաբեկովը:
«РИА-Ровости» գործակալության դահլիճում ներկա էին 8-10 լրագրողներ, որոնցից 7-ը ներկայացնում էին ադրբեջանական կողմը, իսկ մնացածը` հայ լրագրողներն էին: Հատկանշական է, որ որպես կանոն, ակտիվ ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչները ներկա չէին այդ ասուլիսում: Ադրբեջանական ելույթները նույնաբովանդակ էին և ասում էին, թե Ադրբեջանը տնտեսապես հզոր երկիր է, որը կարող է ավելին տալ Ղարաբաղի ժողովրդին, քան Հայաստանը:
Հայ լրագրողները ծավալեցին բուռն քննարկումներ ադրբեջանական կողմի հետ, որին հաջորդեցին ադրբեջանական կողմի անհիմն բացատրությունները` Ադրբեջանի ներկայիս ագրեսիվ քաղաքականության վերաբերյալ: Ի վերջո, երբ ասուլիսը վերածվեց բուռն քննարկումների և ադրբեջանական կողմը հայտնվեց դժվար վիճակում, մամլո ասուլիսի կազմակերպիչները շատ կոռեկտ ձևով ավարտեցին միջոցառումը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան