«Ոսկե արմավենի»` թայլանդական ֆիլմին
Նախօրեին կայացել է Կաննի 63-րդ կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում հայտարարվել են այս տարվա հաղթողների անունները:
Փառատոնի գլխավոր մրցանակը` «Ոսկե արմավենի»-ն ստացել է թայլանդցի ռեժիսոր Ապիչատպոնգ Վերասետակուլայի «Իր նախորդ կյանքերը հիշող Քեռի Բունմին» ֆիլմը: Երբևէ թայլանդական կինոն այդպիսի հաջողության չէր հասել: Այս մասին հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները:
Կաննի փառատոնի Գրան-Պրի մրցանակին արժանացել է ֆրանսիացի ռեժիսոր Քսավյե Բովուայի «Աստվածների և մարդկանց մասին» ֆիլմը:
Ժյուրիի մրցանակին է արժանացել աֆրիկացի ռեժիսորի «Բղավող մարդը» կինոնկարը:
Լավագույն ռեժիսոր է ճանաչվել ֆրանսիացի Մատյե Ամալրիկը` «Տուրնե» ֆիլմի համար, իսկ մեքսիկացի ռեժիսոր Մայքլ Ռովեի «Նահանջ տարի»-ն ստացել է «Ոսկե տեսախցիկ» մրցանակը, որը տրվում է լավագույն դեբյուտային ռեժիսորական աշխատանքի համար:
Լավագույն սցենարի համար մրցանակի է արժանացել կորեացի Չան Դոն Լին` իր «Պոեզիա» աշխատանքի համար:
«Լավագույն տղամարդու դերակատարում» անվանակարգում հաղթող են ճանաչվել երկու դերասան` իսպանացի Խավիեր Բարդեմը և իտալացի Էլիո Ջերմանը: «Լավագույն կնոջ դերակատարում» անվանակարգում հաղթող է ճանաչվել ֆրանսուհի Ժուլյետ Բինոշը:
Նշենք, որ Նիկիտա Միխալկովի ֆիլմը որևէ մրցանակի չի արժանացել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները