Հայաստանի հոկեյի հավաքականը որակազրկվեց անորոշ ժամկետով
Միջազգային հոկեյի ֆեդերացիան Հայաստանի հավաքականին որակազրկել է այն բանի համար, որ աշխարհի առաջնության «C» դիվիզիոնի որակավորման փուլում թիմի կազմում հանդես են եկել երկքաղաքացիություն ունեցող մարզիկներ: Այս մասին հայտնում է Միջազգային հոկեյի պաշտոնական կայքը` շեշտելով, որ Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են եղել հոկեյիստներ, ովքեր Միացյալ Նահանգների և Հայաստանի քաղաքացիություն են ունեցել:
Որակազրկման ժամկետ ՄՀՖ-ն առայժմ չի սահմանել: Այդ հարցում ֆեդերացիան վերջնականապես կկողմնորոշվի այն բանից հետո, երբ հետաքննությունը կավարտվի:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան