Իրանի նախագահ. «Իրանի և Հայաստանի հարաբերություններն անկեղծ են և բարեկամական»
Իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության փոխանցմամբ`Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ հանդիպման ժամանակ հայ-իրանական հարաբերությունները բարեկամական և անկեղծ որակելով` նշել է, որ Իրանն ու Հայաստանը միմյանց հետ կապված են անխզելի կապով:
Իրանի նախագահը ավելացրել է. «Պետք է բոլոր հնարավորություններն օգտագործել` ի շահ Իրանի և Հայաստանի ժողովուրդների: Իրանը պատրաստ է գիտության բնագավառում ունեցած իր փորձը փոխանցել Հայաստանին:
Արմեն Աշոտյանը, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնները փոխանցելով Մահմուդ Ահմադինեժադին, նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև առկա բարձր մակարդակի հարաբերությունների պայմաններում գիտությունը ևս կարող է նպաստել երկու ժողովուրդների կենսամակարդակի բարձրացմանը և բարեկեցության ապահովմանը:
Հիշեցնենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 21-ին հնգօրյա պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան