Վերին Լարսով կարող են երթևեկել նաև բեռնատար մեքենաները
Վրացական կողմի հետ կայացած քննարկումների արդյունքնում, մայիսի 22-ից վերսկսվել է «Վերին Լարս–Կազբեկի» սահմանային մաքսային անցակետով բոլոր տեսակի ավտոմեքենաների, այդ թվում` մեծ տարողունակությամբ բեռնատարների, երթևեկությունը: Այս մասին հայտնեց տրանսպորտի և կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը:
Հիշեցնենք, որ բնակլիմայական պայմաններից ելնելով` մեծ տարողունակությամբ բեռնատար ավտոմեքենաների երթևեկությունը անցակետով հնարավոր չէր իրականացնել և թույլատրված էր միայն թեթև մարդատար ավտոմեքենաների, մինչև 30 ուղևոր տարողունակությամբ ավտոմեքենաների և մինչև 10 տոննա տարողունակությամբ բեռնատար ավտոմեքենաների երթևեկությունը:
Տեղեկացնենք, որ անցակետը, մարտի 1-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, բաց կլինի ամեն օր` ժամը 06:00-ից մինչև 22:00, իսկ նոյեմբերի 1-ից մարտի 1-ը` ժամը 07:00-ից մինչև 19:00:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա