Նոր առաջարկ «Orange Արմենիա»-ից
«Orange Արմենիա»-ի բաժանորդներն այսուհետ կարող են անհրաժեշտության դեպքում գնել առանձին փաթեթներ իրենց կոնկրետ կարիքների համար` առանց սակագնային պլանը փոխելու անհրաժեշտության: Ինչպես տեղեկացնում են ընկերության լրատվական ծառայությունից, Orange-ը մեկնարկել է SMS, րոպեների և մուլտիմեդիա ծառայությունների փաթեթներ, որոնք հնարավորություն են տալիս զգալիորեն մատչելի գներով ուղարկել կարճ հաղորդագրություններ, կատարել զանգեր ինչպես Orange կամ այլ օպերատորների բաժանորդներին, այնպես էլ միջազգային ուղղություններով, նաև օգտվել շարժական ինտերնետի և MMS ծառայություններից:
Այսպիսով, օրինակ ԱՄՆ-ում և Կանադայում գտնվող իրենց բարեկամներին բաժանորդները կարող են զանգահարել ընդամենը 10 դրամով` գնելով 50 րոպե պարունակող փաթեթը և միանվագ վճարելով 500 դրամ: Իսկ Ռուսաստան զանգահարողները փաթեթ գնելու դեպքում կարող են օգտվել 25 դրամ/րոպե սակագնից:
Բոլոր փաթեթները հասանելի են Orange-ի շարժական հեռախոսակապի Խոսենք, Ամեն ամիս և Բիզնես ծառայությունների բաժանորդներին: Ինտերնետ Հիմայի բաժանորդները կարող են ձեռք բերել միայն SMS-փաթեթներ, իսկ Ֆլայբոքսի բաժանորդները կարող են օգտվել ինչպես SMS, այնպես էլ րոպեների փաթեթներից: Orange Բիզնեսի բաժանորդները փաթեթները կարող են գնել միայն իրենց անձնական հաշվից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա