![](https://panorama.am/news_images/368/1103507_1/f55c669fd23857_55c669fd23c56.thumb.jpg)
Ազատության հրապարակը վերադարձվեց երևանցիներին` 500-տեղանոց ավտոկանգառով
«Այսօր Ազատության հրապարակը վերադարձվեց երևանցիներին, որի փոխարեն Երևան քաղաքը ունեցավ 500-տեղանոց ավտոկայանատեղի, որը շատ էր անհրաժեշտ»,- Ազատություն հրապարակում ստորգետնյա ավտոկանգառի բացման ժամանակ լրագրողներին ասաց Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Ըստ նրա, այս ավտոկանգառը Երևանի կենտրոնական հատվածը մի քիչ կթեթևացնի:
Նշենք, որ Երևան քաղաքի կենտրոնը տրանսպորտային միջոցների կայանումից ազատելու ու ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցելու նպատակով Հայաստանի կառավարության 2008 թ. օգոստոսի 28-ի որոշմամբ ընդունվել էր իտալական «Renco S.p.A» ընկերության և Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված քաղաքաշինական ներդրումային ծրագիր, համաձայն որի պետք է կառուցվեր միջազգային չափանիշներին համապատասխանող Ազատության հրապարակում 500 ավտոմեքենայի համար նախատեսված ստորգետնյա ավտոկանգառ:
«Երկու տարի առաջ «Renco»-յին առաջարկեցինք կառուցել այս ավտոկայանատեղին: Սա պետք է չափանիշ լինի մնացածների համար: Այսինքն, ով ցանկանա կառուցել այսպիսի չափանիշներով ավտոկայանտեղի, կարող է դիմել քաղաքապետարան ու համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում սկսել նման ավտոկանգառի կառուցումը: Այժմ հարակից բոլոր փողոցներում ավտոմեքենաներ չեն կայանվի, երթևեկությունը կլինի ավելի համար: Շատ լավ գործ է կատարվել»,-ստորգետնյա ավտոկանգառը շրջելուց հետո ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Նշենք, որ Ազատություն հրապարակի ավտոկանգառի բացմանը ներկա էր Հայաստանում Իտալիայի դեսպանը և այլ պաշտոնատար անձիք:
500 ավտոմեքենայի համար նախատեսված եռահարկ կայանատեղիի յուրաքանչյուր հարկի բարձրությունն է 3.06 մ, մուտք գործող մեքենայի բարձրությունը չպետք է գերազանցի 2,1 մ: Շինարարության մեջ օգտագործվել է ժամանակակից տեխնոլագիաներ, նյութեր և սարքավորումներ: Մասնավոապես, միջհարկային ամուր ծածկերի իրականացման համար «Ռենկո Արմէստեյտ» ՍՊԸ-ն օգտագործել է երկաթբետոնային փրփրացված միջուկով պանելներ, որոնք զգալի չափով իջեցնում են շինության քաշը և երաշխավորում են առավել սեյսմակայունություն ու ամրություն: Ավտոկանգառի մուտքն ու ելքը Թումանյան փողոցից է: Մոնտաժվել է հակահրդեհային ավտոմատացված համակարգ, ինչպես նաև հակահրդեհային ծորաններ, ներկառուցվել է 160 մ խորանարդ տարողությամբ ջրավազան, տեղադրվել են կրակմարիչներ: Տեղադրվել է նաև 100 ԿՎՏ հզորությամբ դիզելային ագրեգատ` էլեկնտրաէներգիայի անխափան մատակարարման նպատակով: Շինարարական աշխատանքի համար ծախսվել է, ըստ Գ. Բեգլարյանի, մոտավորապես 4 միլիարդ դրամ:
Իսկ թե ինչքան պետք է վարորդը վճարի իր մեքենան այնտեղ կայանելու համար, քաղաքապետ Գ. Բեգլարյանն ասաց, որ դեռևս չեն հստակեցրել, թեև վաղն արդեն հանձնվելու է շահագործման: Կառավարությանը ներկայացրած կայանատեղիների մասին օրենքի նախագծով սահմանված է 100-500 դրամ մեկ ժամը: «Կարող է լինել 100 դրամ, 150 կամ 200 դրամ: Հիմա չեմ ուզում կոնկերտ թիվ ասել, մինչև կհստակեցնենք: Սակայն մենք այնպիսի գին ենք ընտրելու, որ գոհացնի բնակիչներին»,- ասաց Երևանի քաղաքապետը:
Ազատության հրապարակն ամբողջությամբ է վերականգնվել ու բարեկարգվել, տեղադրվել են լրացուցիչ նստարաններ, կառուցվել է արտաքին լուսավորության նոր ցանց, վերանորոգվել են նաև հրապարում կանգնցված Հովհաննես Թումանյանի ու Ալեքսանդր Սպենդիարանի արձանները: «Այս հրապարակը մենք այսօր ավելի լավ տեսքով ու գեղեցկացրած ենք հանձնում երևանցիներին»,- ասաց Գ. Բեգլարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
![Պատմականորեն ապացուցում ենք՝ ինչը ինչոց է, իսկ դատախազությունը կիսատ է ներկայացնում հարցը.Միլիտոնյան](https://panorama.am/video_images/19/55289_1/capture.thumb.jpg)
Պատմականորեն ապացուցում ենք՝ ինչը ինչոց է, իսկ դատախազությունը կիսատ է ներկայացնում հարցը.Միլիտոնյան
![Փետրվարի 19. Հիշել Թումանյանին և գիրք նվիրել](https://panorama.am/video_images/19/55300_1/f67b5cc4e178bf_67b5cc4e17901.jpg)
![Տիրան Խաչատրյանն ազատվեց կալանքից](https://panorama.am/video_images/19/55283_1/f67b46f3cb2778_67b46f3cb27b8.jpg)
![10 մլն դրամ գրավը Ձեզ լավ կլինի՞. Դատավորը՝ Տիրան Խաչատրյանին](https://panorama.am/video_images/19/55273_1/f67b464516a285_67b464516a2c5.jpg)
![Ուզում եմ իմ աջացությունը հայտնել ավտոբուսի վարորդներին. Ավինյան](https://panorama.am/video_images/19/55243_1/f67b2ecd02e2f5_67b2ecd02e334.jpg)
![ՈւՂԻՂ. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը](https://panorama.am/video_images/19/55242_1/f67b2eb312742b_67b2eb312746b.jpg)