Անթալիայում վթարի է ենթարկվել զբոսաշրջիկներով լի ավտոբուսը
Թուրքական Անթալիա հանգստյան գոտում այսօր ավտովթար է տեղի ունեցել, որի պատճառով մահացել է առնվազն 12 մարդ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Տուրիստական ավտոբուսը, որի վարորդը, նախնական տվյալների համաձայն, քնել է ղեկին, դուրս է եկել կամրջի թույլատրելի հատվածից ու 15 մետր բարձրությունից ընկել Ակսու գետը:
Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ, ուղևորների մեծ մասը Ռուսաստանի քաղաքացի է եղել: Ռուսաստանի դեսպանատունը դեռևս ստուգում է այդ տեղեկատվությունը:
Մինչդեռ նշենք, որ «Ասոշեյթիդ Պրեսս» լրատվական գործակալությունը, հղում տալով տեղական իշխանություններին, հայտնում է 16 զոհի մասին: