Հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է` «մրցունակ դաշտ ստեղծելու համար»
Թեև «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության կողմից նախապես հայտարարված էր, որ «Մանկական Եվրատեսիլ-2010» երգի միջազգային մրցույթի հայաստանյան նախընտրական փուլին մասնակցել ցանկացողները կարող են հայտ ներկայացնել մինչև մայիսի 20-ը, սակայն այդ ժամկետը երկարացվել է` մինչև օգոստոսի 5-ը: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին հեռուստաընկերությունից: Իսկ թե ի՞նչն է պատճառը, որ երկարաձգել են ժամկետը, ասացին, որ նախ ընդառաջ են գնացել բազմաթիվ խնդրանքների, ովքեր չեն հասցրել նախապես սահմանված ժամկետում ներկայացնել երգը, ինչպես նաև «մրցունակ դաշտ ստեղծելու համար»:
Աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայ տաղանդավոր 10-ից 15 տարեկան հեղինակ-կատարողների կարող են մասնակցել նախընտրական փուլին: Մրցույթի նախընտրական փուլին կարող են մասնակցել ինչպես անհատ կատարողներ, այնպես էլ դուետներ և խմբեր` վեցից ոչ ավելի մասնակիցներով։
Նախըտրական առաջին փուլը նախատեսվում է անցկացնել Երևանում, որի արդյունքում «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն« ՓԲ ընկերության կողմից ստեղծված հանձնաժողովը կընտրի մասնակիցների կողմից մրցույթին ներկայացված երգերից 30 լավագույն երգերը: Յուրաքանչյուր ստեղծագործության վերջնական միավորները հաշվարկվելու են ժյուրիի և SMS-քվեարկության արդյունքների հիման վրա, 50% - 50% հարաբերակցությամբ։
Մանկական «Եվրատեսիլ-2010» տեղի է ունենալու Մինսկում նոյեմբերի 20-ին:
Նշենք, որ «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթն անցկացվում է 2003 թվականից: Մրցույթին մասնակցում է Եվրոպական հեռարձակողների միության անդամ-երկրներից մեկական ներկայացուցիչ: Մրցույթին կարող են մասնակցել 10-15 տարեկան երեխաներ:
Հայաստանը մրցույթին առաջին անգամ մասնակցել է 2007թ-ին. «Արևիկ» մանկապատանեկան համույթի սաները հանդես եկան «Երազանք» երգով` զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը: 2008թ-ին Հայաստանը ներկայացրեց 13-ամյա Մոնիկա Մանուչարովան իր «Իմ երգի հնչյունը» երգով` զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը, իսկ նախորդ տարի Լուարա Հայրապետյանն իր «Բարսելոնա» երգով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները