«Եվրատեսիլ-2010» մրցութի առաջին կիսաեզրափակիչը` այսօր
Այսօր մեկնարկում է «Եվրատեսիլ-2010» երգի միջազգային մրցույթը: Այսօր հանդես են գալու առաջին կիսաեզրափակչի մասնակիցները. Մոլդովայի, Ռուսաստանի, Էստոնիայի, Սլովակիայի, Ֆինլանդիայի, Լատվիայի, Սերբիայի, Բոսնիա Հերցեգովինայի, Լեհաստանի, Բելգիայի, Մալթայի, Ալբանիայի, Հունաստանի, Պորտուգալիայի, Մակեդոնիայի, Բելառուսի ու Իսլանդիայի ներկայացուցիչները:
«Հանրային» հեռուստաընկերությունը 00:00-ին ցուցադրելու է առաջին կիսաեզրափակիչը:
Մայիսի 27-ին երկրորդ կիսաեզրափակիչն հանդես են գալու` Լիտվան, Հայաստանը, Իսրայելը, Դանիան, Շվեյցարիան, Շվեդիան, Ադրբեջանը, Ուկրաինան, Նիդեռլանդները, Ռումինիան, Սլովենիան, Իռլանդիան, Բուլղարիան, Կիպրոսը, Խորվաթիան, Վրաստանը, իսկ վերջում` Թուրքիան:
Նշենք, որ «Մեծ քառյակը»` Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա և Միացյալ Թագավորություն, ինչպես նաև նախորդ տարվա հաղթող Նորվեգիան հանդես կգան միայն մայիսի 29-ին կայանալիք եզրափակչին:
«Եվրատեսիլ-2010» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 39 պետություն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները