Զինծառայողը ինքնասպանություն գործելուց առաջ զանգահարել է հորը և 250$ խնդրել
Նախօրեին, Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկում արտակարգ պատահար է գրանցվել՝ զինծառայողներից մեկն ինքնասպանություն է գործել: Այս մասին տեղեկացնում է «Ռեյտինգ» պարբերականը:
Առկա տեղեկությունների համաձայն, միջադեպը տեղի է ունեցել Ջալիլաբադի շրջանում տեղակայված զորամասերից մեկում: Զինծառայողը զորանոցի սյունից կախվել է: Հայտնի է, որ նա զինվորական ծառայության է զորակոչվել Շեկինի շրջանի զինկոմիսարիատից:
Հայտնի է, որ նա ինքնասպանություն գործելուց առաջ զանգահարել է հորը և 200 մանաթ (մոտ 250$) է խնդրել: Հեռախոսը, որով նա զանգահարել է հորը, պատկանել է վերջինիս վաշտի հրամանատարին: