Շրջվել է Թբիլիսի-Ստամբուլ մարդատար ավտոբուսը
Թբիլիսի-Ստամբուլ մարդատար ավտոբուսը շրջվել է թուրքական Ռիզե թաղամասում: Ինչպես հայտնում են վրացական լրատվամիջոցները, ավելի քան 30 մարդ վնասվածքներ է ստացել:
Ավտոբուսում, բացի Վրաստանի քաղաքացիներից եղել են նաև Հնդկաստանի, Ադրբեջանի քաղաքացիներ:
Ավտոբուսում գտնվող 45 մարդուց 30-ից ավելին ստացել են տարբեր վնասվածքներ: Ըստ աղբյուրի, 3 ծանր վիրավորներն ուղղաթիռով տեղափոխվել են Անկարայի հիվանդանոց, մյուսները տեղավորվել են մոտակա հիվանդանոցներում: Մի մասը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել: Հիվանդանոցում շարունակում է մնալ 16 մարդ:
Վրաստանի հյուպատոսարանի տվյալներով, ծանր վիրավորների վիճակը կայունանում է և, ըստ բժիշկների, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Թուրքական իրավապահները, դեպքի կապակցությամբ հետաքննություն են սկսել: