«Այսօր մեծ թվով համալսարաններում ուսանողները ուսում ստանում են միայն կաշառքներ տալու միջոցով»
Նախօրեին, «Դալգա» երիտասարդական շարժումը, ադրբեջանական որոշ Բուհ-երի դիմաց լաշնամասշտաբ բողոքի ակցիա է կազմակերպել՝ «Ոչ կոռոպցիային» կարգախոսում: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Ակցիայի մասնակիցները նշել են, որ միջոցառումն ուղղված է Բուհ-ում առկա դրամահավաքությանը, որոնք հատկապես իրենց դրսևորումն են ստանում ամառային քննաշրջանում: Երիտասարդների խոսքերով, այսօր մեծ թվով համալսարաններում ուսանողները ուսում ստանում են միայն կաշառքներ տալու միջոցով:
Կոռուպցիան Ադրբեջանի կրթական համակարգի ամենալուրջ պրոբլեմներից մեկն է հանդիսանում և լուրջ ազդեցություն է թողում այդ համակարգի վրա: Սակայն այս խնդիրն իշխանությունները չեն կարողանում կարգավորել, իսկ ուսանողների կողմից, այս հարցերի բարձրացումը մեծ հակազդեցության է առաջ բերում: