Վլադիմիր Հակոբյանը միավորը կիսեց Դմիտրի Յակովենկոյի հետ
Աստրախանում ավարտվեց ՖԻԴԵ-ի տղամարդկանց «Գրան Պրի» շարքի վերջին` 6-րդ մրցաշարը: Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը 13-րդ տուրում միավորը կիսեց ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյի հետ: Մեր շախմատիստը, այսպիսով, վաստակեց 5,5 միավոր և Ինարկիևի ու Իվանչուկի հետ միասին հանգրվանեց մրցաշարային աղյուսակի վերջնամասում:
Մրցաշարի արդյունքներով երկու գրոսմայստերներ կարող են շնորհավորանքներ ընդունել: Խոսքն ուկրաինացի Պավել Էլյանովի, ով 8 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը, ինչպես նաև ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի մասին է, ով ուղեգիր նվաճեց` մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին:
Հարցը, թե ով ընդհանուր հաշվարկով կզբաղեցնի երկրորդ տեղը և հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք կստանա, մինչև վերջին տուրը պատասխան չէր ստացել: Եվ այնպես ստացվեց, որ այդ պատասխանը պետք է տար Վան Յուեի և Թեյմուր Ռաջաբովի առերես հանդիպումը: Չինացի շախմատիստին միայն հաղթանակ էր անհրաժեշտ: Վեցժամյա պայքարից հետո Վան Յուեն լրացուցիչ զինվոր ուներ, որը նրան հաղթելու լավ հնարավորություններ էր տալիս: Սակայն ադրբեջանցին պաշտպանությունում համառություն դրսևորեց և կարողացավ ոչ-ոքի արձանագրել: Այդ կես միավորն էլ նրան դուրս բերեց ընդհանուր հաշվարկով երկրորդ տեղ:
Հիշեցնենք, որ ժամանակից շուտ «Գրան Պրիի» հաղթող է հռչակվել հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Իսկ հավակնորդների մրցաշարը կկայանա 2010 թ. վերջին` աշխարհի ուժեղագույն 8 շախմատիստների մասնակցությամբ:
13-րդ տուր. 24.05.10
Էռնեստո Ինարկիև (Ռուսաստան)-Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) 1:0
Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա)-Եվգենի Ալեքսեև (Ռուսաստան) 0,5:0,5
Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան)-Վան Յուե (Չինաստան) 0,5:0,5
Պետեր Լեկո (Հունգարիա)-Վուգար Հաշիմով (Ադրբեջան) 1:0
Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)-Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան) 0,5:0,5
Դմիտրի Յակովենկո (Ռուսաստան)-Վլադիմիր Հակոբյան (Հայաստան) 0,5:0,5
Բորիս Գելֆանդ (Իսրայել)-Պավել Էլյանով (Ուկրաինա) 0,5:0,5
Դմիտրի Յակովենկո (Ռուսաստան)-Վլադիմիր Հակոբյան (Հայաստան) 0,5:0,5
1. Nf3 d5 2. d4 Nf6 3. c4 c6 4. Nc3 dxc4 5. a4 Bf5 6. Ne5 Nbd7 7. Nxc4 Qc7 8. g3 e5 9. dxe5 Nxe5 10. Bf4 Nfd7 11. Bg2 g5 12. Ne3 gxf4 13. Nxf5 O-O-O 14. Qc2 Nc5 15. O-O fxg3 16. hxg3 a5 17. Rfd1 h5 18. Rxd8+ Qxd8 19. Rd1 Qf6 20. Ne4 Nxe4 21. Qxe4 Bb4 22. Bh3 Kb8 23. Qd4 Kc7 24. Qe3 Ng6 25. Qa7 Ne5 26. Nd4 Ng4 27. Bxg4 hxg4 28. e3 Qh6 29. Kf1 Qf6 30. Kg1 Qh6 31. Kf1 Qf6 1/2:1/2:
Մրցաշարային ամփոփիչ աղյուսակ
1. Պավել Էլյանով (Ուկրաինա)-8
2. Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա)-7
3. Դմիտրի Յակովենկո (Ռուսաստան)-7
4. Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան)-7
5. Եվգենի Ալեքսեև (Ռուսաստան)-7
6. Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան)-7
7. Պետեր Լեկո (Հունգարիա)-6,5
8. Վուգար Հաշիմով (Ադրբեջան)-6,5
9. Վան Յուե (Չինաստան)-6,5
10. Բորիս Գելֆանդ (Իսրայել)-6
11. Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)-6
12. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)-5,5
13. Էռնեստո Ինարկիև (Ռուսաստան)-5,5
14. Վլադիմիր Հակոբյան (Հայաստան)-5,5
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան