Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը սենատորներին կոչ է անում զգուշությամբ ուսումնասիրել Բրայզայի դիվանագիտական անցյալը
Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը ԱՄՆ սենատորներին կոչ է անում շատ զգուշորեն ուսումնասիրել Մեթյու Բրայզայի դիվանագիտական անցյալը Կովկասյան, Հարավարևմտյան Եվրոպայի հիմնախնդիրների հետ կապված:
«Մենք ակնկալում ենք, որ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ու Սենատը Բրայզայի թեկնածությունն հաստատելիս ամենայն զգուշությամբ ու խորությամբ կուսումնասիրեն նրա փաստաթղթերը, նրա տված պատասխանները հարցաքննության ընթացքում», -ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, տեղեկանում ենք հանձնախմբի պաշտոնական կայքէջից:
Հանձնախմբի նախաձեռնած օն-լայն արաշավով սենատորներին կոչ են անում ամբողջությամբ ու լիարժեք ուսումնասիրել Բրայզայի նախկին և այժմյան տեսակետներն ու հայացքները Հայոց ցեղասպանության, Ադրբեջանի և Թուրիքայի կողմի Հայաստանի ապաշրջափակման, Լեռնային Ղարաբաղի անկախության և այլ հարցերի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախօրեին պաշտոնապես աառաջդրել է Բրայզայի թեկնածությունը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում և վստահություն հայտնել, որ Բրայզան մեծ օգուտ կբերի իր վարչակազմին:
Հարակից նորություններ` Օբաման պաշտոնապես առաջադրել է Բրայզայի թեկնածությունը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
Սենատը պետք է հանգամանորեն քննարկի Բրայզայի թեկնածությունը` նախքան Բաքվում նրան հաստատելը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան