Քաղաքական 18:48 26/05/2010

Եվրախորհրդարանի բանաձևի հակառակ երեսը

Նախորդ շաբաթ Եվրոպական խորհրդարանի ընդունած թիվ 2216 բանաձևը Հայաստանի տեղեկատվական դաշտում լայն քննարկումների տեղիք տվեց, որը գլխավորապես ուղեկցվեց հիասթափություն ու դժգոհություն ամփոփող գնահատականներով:

Նման արձագանքը բնական էր. հիշյալ բանաձևում Եվրոպական խորհրդարանը` բուլղարացի պատգամավոր (համատեղությամբ թուրք-ադրբեջանական շահերի լոբբիստ) Եվգենի Կիրիլովի փոխանցմամբч մի շարք աննպաստ ու անգամ անհասկանալի ձևակերպումներ էր թույլ տվել, որոնցից գլխավորն, իհարկե, ԼՂՀ անվտանգության գոտուց հայկական զինված ուժերը դուրս բերելու դրույթն էր:

Սակայն, այս դրույթի առնչությամբ Հայաստանում ծայր առած (ինչ-որ տեղ` էմոցիոնալ) քննարկումների ընթացքում մոռացության մատնվեց ԵՄ խորհրդարանի ընդունած բանաձևն ամբողջական դիտարկելու անհրաժեշտությունը: Մինչդեռ այդ բանաձևի իրարամերժ պնդումներն ու խառնաշփոթ ձևակերպումները որքան մտահոգիչ են հայկական կողմի համար, գրեթե նույն չափով ձգտում են հավասարակշռություն պահպանել և սկզբունքային հարցերում արտացոլում են հայկական կողմի շահերը չվնասող դրույթներ:

Այսպես, նույն այդ` հայկական կողմի համար մտահոգիչ դրույթը` կապված Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը շրջապատող տարածքների հետ, հայկական մամուլում ներկայացվեց, ըստ էության, կիսատ: Բանաձևի համապատասխան` 8-րդ կետը, հայկական զորքերի դուրս բերումը ուղղակի պայմանավորում է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը անվտանգության ապահովման միջազգային երաշխիքներ տրամադրելու հետ: Կարծեմ` այս դրույթը (ԼՂՀ Ադրբեջանի կազմ վերադառնալու անհնարինության և Հայաստանի հետ ցամաքային սահման ունենալու պահանջների հետ միաժամանակ) ընկած է հենց հայկական կողմի դիրքորոշման հիմքում:

Նույն` 8-րդ կետում (տեղեկացնենք, որ բանաձևի 8-11-րդ կետերն առնչվում են ԼՂ հակամարտությանը, իսկ 12-րդը` հայ-թուրքական հարաբերություններին) Եվրախորհրդարանը խոսում է ոչ միայն ներքին տեղահանվածների, այլև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով ու այդ հակամարտության կապակցությամբ փախստական ու ներքին տեղահանված դարձած բոլոր անձանց` նախկին բնակության վայրերը վերադառնալու, գույքային և անձնական անվտանգության իրավունքների մասին: Եթե հիշողությունս չի դավաճանում, հայկական կողմը երբեք չի ժխտել ադրբեջանցի տեղահանվածների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը, այլ պահանջել, որ դրանք Ադրբեջանից բռնի տեղահանված մոտ կես միլիոն հայ փախստականների խնդրից չառանձնացվեն: Որքան հասկանում եմ, Եվրախորհրդարանն իր բանաձևում ամրագրել է հենց հայկական կողմի դիրքորոշումն արտացոլող ձևակերպում:

Մինչ այդ, բանաձևում ավելի կարևոր ամրագրումներ ևս կան: Օրինակ 6-րդ կետում ողջունելով խնդրի խաղաղ կարգավորման նպատակով ընթացող բանակցային գործընթացը` Եվրախորհրդարանը «դատապարտում է հակամարտության ռազմական եղանակով լուծման գաղափարը և կոչ է անում կողմերին ձեռնպահ մնալ 1994 թվականի հրադադարի որևէ նորմի խախտումից»: Եթե նկատի ենք ունենում, թե որ երկիրն է, այն էլ` ամենաբարձր մակարդակով, անընդհատ հայտարարում պատերազմի ավարտված չլինելու, խնդիրը ռազմական ուժով լուծելու մտադրությունների մասին, կարծում ենք` հասկանալի կդառնա, որ Եվրախորհրդարանի այս դատապարտումները հայկական կողմին չեն վերաբերում:

Հաջորդ` 7-րդ կետում ևս Եվրախորհրդարանը կրկնում է հայկական կողմի մոտեցումները: «Աջակցություն է հայտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին, Մադրիդյան փաստաթղթում ներառված Հիմնարար սկզբունքներին և 2009 թ. հուլիսի 10-ի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Աքվիլայում արված հայտարարությանը»,- ասված է բանաձևի տեքստում: Որքան գիտեմ, պաշտոնական Բաքուն է (նաև` այս օրերին) ձգտում վերանայել խաղաղ կարգավորման գործընթացի առկա ձևաչափը, և այս բանաձևով փաստորեն ստանում է եվրոպական երկրների հավաքական մերժումը:

Բանաձևի 9-րդ կետում Եվրախորհրդարանը կոչ է արել «զերծ մնալ սադրիչ քաղաքականությունից և հռետորաբանությունից, հրահրիչ հայտարարություններից և պատմության խեղաթյուրումներից: Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ է արվում պատասխանատու գործել»: Եթե հիշենք Իլհամ Ալիևի զառանցանքները, որ «Հայաստանը Ադրբեջանն է, իսկ Երևանը ադրբեջանցիները վարձով են տվել», ապա Եվրախորհրդարանի մտահոգությունների իրական հասցեատիրոջ հարցում երկրորդ կարծիք չի մնա: Իսկ եթե հիշենք, որ ադրբեջանական պաշտոնական քարոզչությունը լծվել է հակահայ քարոզչությանը և փորձում է թշնամի հայի կերպար ստեղծել ու այդ հիմքով ազգային ինքնություն ձեռք բերել, պատկերն այս դեպքում ավելի հստակ կդառնա:

Ինչևէ` գանք բանաձևի հաջորդ` 10-րդ կետին: Այստեղ Եվրախորհդարանը բավականին կարևոր արձանագրում է արել: Մասնավորապես նշվում է, որ «Լեռնային Ղարաբաղի համար միջանկյալ կարգավիճակը կարող է լուծում հանդիսանալ մինչև վերջնական կարգավիճակի որոշումը»: Իհարկե, այս պարագայում բավականին խորքային վերլուծության անհրաժեշտություն կա, սակայն երկու բան կարելի է մակերեսորեն ֆիքսել. ա/ Եվրախորհրդարանն այսպիսով պնդում է, որ ԼՂ կարգավիճակի հստակեցումը հակամարտության կարգավորման անհրաժեշտ էլեմենտն է, բ/ ԼՂ-ին արդեն այսօր որոշակի կարգավիճակի տրամադրումը համարում է անհրաժեշտ, իսկ դա նշանակում է ադրբեջանական կողմի մերժում, ըստ որի` ԼՂ գոյություն չունի, այլ գոյություն ունեն վարչա-տարածքային միավորներ` շրջաններ:

Եվ վերջապես, նույն բանաձևի 12-րդ կետով պարզապես ամրագրվում է. «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը և ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունները տարբեր գործընթացներ են, որ պետք է առաջ մղվեն իրենց սեփական տրամաբանությամբ»:

Վերջաբանի փոխարեն էլ նկատենք, որ Վրաստանի պարագայում` հակամարտություններին անդրադառնալիս, Եվրախորհրդարանը «վերստին անվերապահ աջակցություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու սահմանների անխախտելիությանը» (13-րդ կետ), իսկ Ադրբեջանի դեպքում` նման աջակցության դրսևորում չի արձանագրվել:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}