Բեռնատար է շրջվել
Կապան-Կորսական ավտոճանապարհի 35-րդ կմ-ում նախօրեին ԱԻՆ Փրկարար ծառայություն տեղեկություն է ստացվել, որ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Դեռեւս չպարզված հանգամանքներում` վթարի է ենթարկվել և շրջվել «ԿամԱԶ» մակնիշի 51 ԼՕ 113 պետհամարանիշի բեռնատարը, ինչի հետեւանքով վարորդը` Կապանի բնակիչ, 1973 թ. ծնված Սոս Հակոբյանը տեղում մահացել է:
Վարորդի դին դուրս է բերվել ավտոմեքենայից եւ հանձնվել շտապօգնության բրիգադին, տեղեկացնում են Արտակարգ ալիք լրատվական կենտրոնից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան