Deep Purple-ն իր հայ երկրպագուներին նվիրեց անմոռանալի երեկո
Նախօրիեն Երևանում տեղի ունեցավ ռոքի լեգենդ Deep Purple խմբի համերգը, որը, հայկական սովորույթի համաձայն, սկսվեց մեկ ժամ ուշացումով: Բայց ոչ հայ հանդիսատեսն էր այդքան անճշտապահ, որ մեկ ժամ ուշանար, ոչ էլ լեգենդար երաժիշտներն էին իրենց այդքան սպասեցնել տվել: Ուղղակի ՄՀՀ նեղ դռները, երկու մետաղաորսիչները, ոստիկանական երկու կետերը, տոմսեր ստուգողները, մուտքի մոտ կուտակումներ էին առաջացրել և այդ ամբողջը հաղթահարելու համար հանդիսատեսից պահանջվեց մեկ ժամ:
Իհարկե, լեգենդար խմբի համերգն արագ մոռացնել տվեց բոլոր անհարմարությունները: Կատարողները նույնպես, հավանաբար, շատ երկար չմտածեցին այդ մասին, քանի որ հանդիպեցին հանդիսատեսի ջերմ ընդունելությանը, բայց և այնպես, հաշվի առնելով այն, որ դա առաջին դեպքը չէր (նույնն է եղել Jetro Tull-ի և Uriah Heep խմբի համերգների ժամանակ), Մարզահամերգային համալիրի ղեկավարությունը պետք է մտածեր այդ մասին: Օրինակ` բացեր բոլոր դները, ավելի շատ ստուգողներ կանգնեցներ, հատուկ զգուշացներ հանդիսատեսին` նույնիսկ տոմսի վրա գրեր` տարբեր ժամերին գալ: Մեկ ժամ ուշացումը, նույնիսկ Հայաստանի դեպքում, չափազանց էր:
Այնուամենայնիվ, Deep Purple-ն իր խոստումը կատարեց` համերգը, իրոք, անմոռանալի էր: Machine Head, In rock և այլ ալբոմներից հայտնի երգերը կատարում էին նաև երկրպագուները, իսկ յուրաքանչյուր նոր երգ բուռն էին ընդունում: Հարևան Վրաստանից ժամանած ռոքի սիրահարները իրենց դրոշներն էին ցուցադրում օդում և պարում:
Նշենք, որ վրացի ռոք սիրահարների մի մասը հայտնվել էր երևանյան համերգին շնորհիվ «Բիլայն» ընկերության, որը կազմակերպել էր երաժշտական վիկտորինա և 7 հաղթողները համերգի երկուական տոմս էին նվեր ստացել: Ընկերությունն իր վրա էր վերցրել նաև ճանապարհային և հյուրանոցի ծախսերը:
Երկու ժամ տևողությամբ համերգը մեկ շնչով անցավ: Չնայած ոչ երիտասարդ տարիքին, ռոքերները շատ առույգ էին կատարում համարները, իսկ երգող Յան Գիլանն ամբողջ ընթացքում թռչկոտում էր և պարում բեմի վրա: Դոն Էյրի կողմից կատարվող կոմպոզիցիան` դասականից անցում ջազին և Արամ Խաչատրյանի «Սուսերով պարից» անցում ռոքային երաժշտության, մեծ հիացմունք առաջացրեց, իսկ Deep Purple-ի «Smoke on the Water» անմահ երգի ժամանակ ամբողջ դահլիճը ոտքի վրա կանգնած ծափահարում էր:
Հայ հանդիսատեսին հաջողվեց նույնիսկ ավարտից հետո ռոքերներին բեմ կանչել, որը հազվադեպ է ստացվում նրանց համերգների ժամանակ:
Հիշեցենք, որ Deep Purple-ի համերգը Երևանում տեղին ունեցավ խմբի համաշխարհային շրջագայության շրջանակներում, համերգի կազմակերպիչներն էր Vibrographus ընկերությունը: Առաջին անգամ խումը Երևանում բարեգործական համերգով հանդես է եկել 1988 թ. երկրաշարժից հետո, որից հավաքված գումարը ուղղվել էր երկրաշարժից վնասված Գյումրիի միջնակարգ դպրոցների կառուցմանը:
Մարտին Յան Գիլանը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբը համերգային ծրագրով հանդես եկավ, ձայնագրվեց համերգի DVD-ի տարբերակը, որի համաշխարհային վաճառքից ստացված եկամտի մի մասը կուղղվի Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգնման հիմնադրամին:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին