Հայտնի են «Եվրատեսիլ-2010» մրցույթի եզրափակիչ փուլ անցած 10 երկրները
Նախօրեին Օսլայում տեղի ունեցավ «Եվրատեսիլ-2010» երգի մրջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Հանդես եկող 17 երկրի ներկայացուցիչներից միայն 10 են անցել եզրափակիչ փուլ, որը տեղի է ունենալու մայիսի 29-ին:
Եզրափակիչ փուլ են անցել` Բոսնիա Հերցեգովինայի, Մոլդովայի, Ռուսաստանի, Հունաստանի, Պորտուգալիայի, Բելառուսի, Սերբիայի, Բելգիայի, Ալբանիայի և Իսլանդիայի ներկայացուցիչները: Մրցույթից դուրս են մնացել` Էստոնիայի, Սլովակիայի, Ֆինլանդիայի, Լատվիայի, Լեհաստանի, Մալթայի, Մակեդոնիայի ներկայացուցիչները:
Հիշեցնենք որ արդեն վաղը տեղի կունենա երկրորդ կիսաեզրափակիչը, որի ժամանակ հանդես են գալու` Լիտվան, Հայաստանը, Իսրայելը, Դանիան, Շվեյցարիան, Շվեդիան, Ադրբեջանը, Ուկրաինան, Նիդեռլանդները, Ռումինիան, Սլովենիան, Իռլանդիան, Բուլղարիան, Կիպրոսը, Խորվաթիան, Վրաստանը, իսկ վերջում` Թուրքիան:
Հայտնի է, որ Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասը հանդես է գալու երկրորդ համարի ներքո:
Նշենք, որ «Մեծ քառյակը»` Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա և Միացյալ Թագավորություն, ինչպես նաև նախորդ տարվա հաղթող Նորվեգիան հանդես կգան միայն մայիսի 29-ին կայանալիք եզրափակչին:
«Եվրատեսիլ-2010» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 39 պետություն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները