Հայաստանի հավաքականը նահանջել է մեկ տեղով
2010 թ. մայիսի 26-ին ՖԻՖԱ-ն հրապարակեց ազգային հավաքականների ամենամսյա հերթական վարկանշային սանդղակը: Նախորդ ամսվա համեմատությամբ Հայաստանի ազգային ընտրանին նահանջել է 1 տեղով և զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 100-րդ հորիզոնականը: Առաջատարների եռյակում փոփոխություններ չկան: Առաջին հորիզոնականն զբաղեցնում է աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի ընտրանին, իսկ Իսպանիայի հավաքականը երկրորդն է: Լավագույն եռյակը եզրափակում է Պորտուգալիայի ազգային թիմը:
1. Բրազիլիա-1611 (միավոր)
2. Իսպանիա-1565
3. Պորտուգալիա-1249
4. Հոլանդիա-1231
5. Իտալիա-1184
6. Գերմանիա-1082
7. Արգենտինա-1076
8. Անգլիա-1068
9. Ֆրանսիա-1044
10. Խորվաթիա-1041
11. Ռուսաստան-1015
23. Ուկրաինա-875
34. Սլովակիա-777
41. Իռլանդիա-709
46. Լատվիա-652
49. Լիտվա-608
61. Մակեդոնիա-521
82. Բելառուս-397
89. Մոլդովա-378
94. Ուզբեկստան-354
99. Էստոնիա-320
100. ՀԱՅԱՍՏԱՆ-311
109. Ադրբեջան-259
120. Վրաստան-217
129. Ղազախստան-183
135. Տաջիկստան-155
139. Թուրքմենստան-151
168. Ղրղզստան-74
201. Անդորրա-2
2012 թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խմբային փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներն ընդգծված են:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան