Թուրք սահմանապահները սպանել են 40 իրանցի փախստականի.«Ռահվա.իռ»
Թուրք սահմանապահները, սպանելով 40 իրանցի փախստականի, բոլորին թաղել են միևնույն գերեզմանափոսում: Այդ մասին հայտնում է իրանական «ռահվա.իռ» կայքը:
Կայքի փոխանցմամբ` նախկին թուրք սահմանապահը, որն ի պաշտոնե ներկա է եղել մի քանի տարի առաջ կատարված վերոնշյալ սպանդին, խոստովանել է, որ սպանդը նախօրոք ծրագրված է եղել, և իրենք դա կատարելու համար ուղղակի հրահանգ էին ստացել:
Ըստ ծրագրի` նախօրոք փորվել է գերեզմանափոսը, այնուհետև 40 իրանցիների ձեռքերը կապելով` սպանել են բոլորին և միասին թաղել միևնույն գերեզմանափոսում:
Թուրք ոստիկանն ասել է, որ սպանդի հրաման տալու պատճառն այն է եղել, որ եթե իրանցի փախստականներին հանձնեին իրենց իշխանություններին, ապա որևէ հատուկ արձագանք չէր լինելու, եթե հանձնեին Իրանի իշխանություններին, ապա, միևնույնն է, նրանք փորձելու էին կրկին անցնել Թուրքիայի սահմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան