Երեք պետական բուհերի դիպլոմներ կճանաչվեն Իրանում
Իրանի կրթության և գիտության նախարարությունը պատրաստ է ճանաչել Հայաստանի երեք պետական բուհերի ավարտական դիպլոմները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, այս գիշեր է վերադարձել հարևան երկրից: Իրանը կճանաչի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի, Երևանի պետական համալսարանի ու Ճարտարագիտական համալսարանի ավարտական դիպլոմները:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Իրանի ԿԳ նախարարությունը հայտարարել էր, որ չի ճանաչում Հայաստանի պետական բուհերի դիպլոմները, պատճառաբանելով, թե այստեղ ուսուցման մակարդակը ցածր է:
Աշոտյանն ասաց, որ դիպլոմների ճանաչման վերաբերյալ համաձայնություն ձեռք է բերվել իր` Իրան կատարած այցի ընթացքում: Նախարարն այնտեղ էր մայիսի 21-26-ը: Հարցը պետք է լուծվի մինչև սեպտեմբեր, որպեսզի գործնական կիրառում ստանա: «Քաղաքական որոշում դիպլոմների ճանաչման վերաբերյալ արդեն ընդունված է»,-ասաց նախարարը, ավելացնելով, որ Իրանից համապատասխան պաշտոնյաններ կգան` փաստաթղթերը ստորագրելու:
Ա. Աշոտյանը մասնավոր բուհերի դիպլոմների ճանաչման վերաբերյալ ոչինչ չասաց, նշելով, որ ինքն իրավասու է խոսել միայն պետական բուհերից: Իսկ ընդհանրապես նա Իրան կատարած այցն արդյունավետ համարեց, պայմանավորվածություն է ձեռք բերվել 10-ական մագիստրոսական ու ասպիրանտական տեղեր ու կրթաթոշակներ հատկացնել հայ երիտասարդների ուսումն Իրանում ապահովելու համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Իրանում հայագիտական կնետրոն հիմնելու մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան