««Վերին Լարսի» անցակետով հնարավոր չէ զինամթերք տեղափոխել...»
«Վերին Լարսի» հսկիչ անցակետով հնարավոր չէ զինամթերք անցկացնել` առանց վրացական կողմի գիտության: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց բեռնափոխադրումներ իրականացնող ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանը: Նա նշեց, որ անցակետը համալրված է գերժամանակակից տեխնիկայով, որը սքանավորում է ողջ բեռը, և վրացական կողմը թույլ չի տա այդ սահմանով Գյումրիի ռազմաբազայի համար զինամթերք տեղափոխել:
Նկատենք, որ վրացական ընդդիմությունը հայտարարություններով էր հանդես եկել, թե «Կազբեկի-Վերին Լարս» անցակետի բացումն անհրաժեշտ է միայն Ռուսաստանին: Հայկական կողմը պիտի օգտագործվի միայն ամառային երկու ամիսների ընթացքում իր գյուղմթերքի տեղափոխման համար, իսկ մնացած ժամանակ Ռուսաստանը պիտի զինամթերք տեղափոխի իր Գյումրիի ռազմաբազայի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա