Ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը. «Հայերը կոտորել են քրդերին»
«Վերջերս Ադրբեջանի պատվիրակությունը ևս մի փաստաթուղթ է Եվրոպայի խորհրդում շրջանառության մեջ դրել` իբր ՀՀ-ում սպանել են քրդերին»,- այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նա հավելեց, որ հիշյալ «սպանությունների» վերաբերյալ, իբրև թե Թիֆլիսում վերջերս տեղի են ունեցել ցույցեր:
«Բացարձակ մի սուտ, այս ստի ներքո ստորագրել են ոչ միայն ադրբեջանական պատվիրակության անդամները, այլ նաև այլ պետությունների ներկայացուցիչներ»,-ասաց պատգամավորը:
Այս իմաստով նա առաջրակեց, որ հիշյալ պետությունների ներկայցուցիչներին ստի տակ ստորագրելու համար պետք է համարժեք պատասխան ուղարկել. «Տեղեկատվություն, որ դա սուտ է, որպեսզի նրանք էլ ամեն մի փաստաթղթի տակ ստորագրելիս, կամ քվեարկելիս, գիտակցեն, որ իրոք պատասխանատվություն են կրում»:
«Տարիների ընթացքում պատասխան չտալը, ծնեց նաև Եվրախորհրդարանի կողմից այս վերջին 2216 բանաձևը: Ես կարծում եմ, որ մեր դիվանագիտությունը` թե' խորհրդարանական, թե' արտաքին քաղաքական, պետք է ընթանա համարժեք քայլերով, այլ ոչ թե ընդհանարպես չպատասխանելով կամ վերջին պահին ստեղծված իրավիճակը շտկել փորձելով»,-ասաց Զ. Փոստանջյանը:
Նա հավելեց, որ թեև ադրբեջանական կողմից հակահայկական մի շարք բանաձևեր են ընդունվել, սակայն մինչ օրս Հայաստանը որևէ միջազգային կառույցում, որևէ միջազգային փաստաթուղթ չի կարողացել ընդունել տալ Ադրբեջանի օկուպանտ լինելու պատմական փաստի վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան