Մարադոնան մերկ կվազի Օբելիսկի շուրջ, եթե Արգենտինայի ընտրանին աշխարհի չեմպիոն դառնա
Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան խոստացել է մերկ վազել Բուենոս Այրեսի խորհրդանիշի` 67 մետրի հասնող Օբելիսկի շուրջ, եթե նրա թիմը հաղթի Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայանալիք աշխարհի առաջնությունում:
«Եթե մենք հաղթենք Մունդիալում, ես մերկ կվազեմ Օբելիսկի շուրջ` Բուենոս Այրեսի կենտրոնում»,- ասել է Մարադոնան «FM Metro» ռադիոկայանի թղթակցին:
Արգենտինական մամուլը հաստատում է, որ գլխավոր մարզիչը կկատարի իր խոստումը, քանի որ արդեն մերկ վիճակում լուսանկարվել է «El Grafico» ամսագրի համար: