Հ. Բալանյան. «ԼՂ կարգավիճակը ստատուս քվո չէ, այլ բնական վիճակ»
«Ժամանակի» զրուցակիցն է «Սարդարապատ» շարժման նախաձեռնության անդամ Հայկ Բալանյանը. «Ես համարում եմ, որ ԼՂ խնդիրը լուծված է, և մենք այդտեղ լուծելու բան չունենք»: Իսկ ԼՂ-ում կայացած ընտրություններն առանձնապես կապ չունեն արտաքին աշխարհում ԼՂ խնդրի լուծման հետ, կամ այդ կապը թույլ է արտահայտված: Կարևորն այն է, որ եթե Ղարաբաղն իսկապես դառնա ժողովրդավարական երկիր, դա էապես կհզորացնի նրա դիրքերը յուրաքանչյուր միջազգային ատյանի հետ հարաբերվելիս: Ինչ վերաբերում է ստատուս քվոյին, ապա եղել է պատերազմ, որտեղ հայկական կողմը հաղթել է և ստեղծել այս վիճակը: Այսինքն` սա ստատուս քվո չէ, այլ բնական վիճակ, որը մարսել են աշխարհի հզորները: Նրանք ճանաչել են այս իրավիճակը, քանի որ ո´չ ռմբակոծում են Հայաստանը, ո´չ էլ պատժամիջոցներ են կիրառում: Նման բան չկա ու չի էլ լինելու. մենք մեր պատմական հայրենիքի մի մասը հետ ենք բերել: Ո՞վ է տեսել, որ պատերազմում ազատագրված հողը ինչ-որ մեկը հանձնի»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան