Մեր տոհմիկ «ծիրանահամ» երգի հերթական բեմելը պիտի վերածվի իրական մի հաղթական հրավառության. Սփյուռքի նախարար
Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը: Այսօր ելույթներով ըստ հետևյալ հերթականության հանդես կգան Լիտվան, Հայաստանը, Իսրայելը, Դանիան, Շվեյցարիան, Շվեդիան, Ադրբեջանը, Ուկրաինան, Նիդեռլանդները, Ռումինիան, Սլովենիան, Իռլանդիան, Բուլղարիան, Կիպրոսը, Խորվաթիան, Վրաստանը, իսկ վերջում` Թուրքիան ներկայացնող երգիչները:
Այս առթիվ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը դիմել է Եվրոպայում սփռված, Եվրոպայում ապրող և գտնվող հայերին, բոլոր նրանց, ովքեր անկախ իրենց բնակության երկրից, ապրում են Հայով ու Հայաստանով, ովքեր ցանկանում են Հայաստանի անունը միշտ բարձր պահել ցանկացած միջազգային մրցույթում:
«Սիրելի բարեկամներ, պահն է հերթական համախմբման, միասնականության ու հաղթանակի: «Թող հաղթի Հայաստանը, թող ծածանվի մեր հաղթական Եռագույնը »,-ընդգծել է նախարարը:
Նա ընդգծել է, որ մայիսը համայն հայոց համար փառահեղ հաղթանակների ամիս է: Հանուն հերթական հաղթանակի` 2010 թվականի մայիսի 27-ին մեր սիրելի հայուհի Եվա Ռիվասն Օսլոյում ներկայացնելու է հայ երգը:
«Ի վերջո, «Ծիրանի կորիզը» մերն է, միայն մերը, որը կհնչի Եվայի շուրթերից աշխարհի համար: Ես վստահ եմ, որ մեր տոհմիկ «ծիրանահամ» երգի հերթական բեմելը պիտի վերածվի իրական մի հաղթական հրավառության, և Սփյուռքը, որ մեր հենարանն ու աջակիցն է նաև այս հարցում, իր ներդրման պտուղները կքաղի անվերջ հնչող` կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Եվա Ռիվասը բացականչություններով և մշակութային իրական հաղթությամբ»,-ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները