Արթուր Աբրահամի և Կառլ Ֆրոչի ներկայացուցիչներն առաջվա պես չեն կարողանում պայմանավորվել
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Արթուր Աբրահամի և Կառլ Ֆրոչի ներկայացուցիչներն առաջվա պես չեն կարողանում պայմանավորվել «Super Six World Boxing Classic» գերմրցաշարի երրորդ տուրի շրջանակներում կայանալիք մենամարտի օրվա և վայրի հարցում: Վերջերս գերմիջին քաշային կարգում WBC-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Կառլ Ֆրոչը կրկին հայտարարեց, որ այդ մենամարտը պետք է կայանա Անգլիայում կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում` հրաժարվելով մենամարտել Շվեդիայում: Սակայն բանակցություններում Աբրահամի հետաքրքրությունները ներկայացնող Քրիս Մայերն ասել է, որ պայմանագրի համաձայն` մենամարտը պետք է տեղի ունենա Եվրոպայում: Նա նաև ափսոսանք է հայտնել, որ ձգձգվող բանակցությունների պատճառով մարտը հնարավոր չի լինի կազմակերպել օգոստոսին:
«Եթե Ֆրոչը չի կարդացել պայմանագիրը, պետք է հիշեցնեմ նրան, որ մենամարտը պարտադիր պետք է տեղի ունենա Եվրոպայում,- Մեյերի խոսքերը մեջբերել է «Boxingscene»-ն:- Մենք կարող էինք ցինիկ հայտարարություն անել, որ Բեռլինը գտնվում է երկրի արևմուտքում և գործնականում կարող է համարվել Նոթինգհեմի արևելյան շրջանը: Գիտեմ, որ Զաուերլանդն ու Ֆրոչի պրոմոուտեր Միկ Հենեսսին արդեն քննարկել են այդ հարցը` փորձելով փոխզիջման հասնել: Ապարդյուն անցած ցանկացած օր ավելի ու ավելի անհավանական է դարձնում մենամարտի կազմակերպումը օգոստոսի 21-ին»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան