ԼՂ ընտրություններում դիտորդ ռուս պատգամավորներին Ադրբեջանը հայտարարել է անցանկալի անձ և արգելել մուտք գործել իր տարածք
Ադրբեջանի արտգործնախարարությունը արգելել է հինգ ռուս պատգամավորների մուտք գործել Ադրբեջան: Ինչպես տեղեկացնում է GZT.ru-ն, սև ցուցակում են ընդգրկված Կոնստանտին Զատուլինը, Իգոր Չերռնիշենկոն, Կիրիլ Չեռկասովը, Տատյանա Վոլոժինսկայան և Մակսիմ Միշենկոն: Վերջիններս այն պաշտոնյաներն են, ովքեր դիտորդական առաքելություն են իրականացրել Լեռնային Ղարաբաղում մայիսի 23-ին կայացած ընտրություններում:
«ՌԻԱ-Նովոստի» գործակալությանը Ադրբեջանի արտգործնախարարության մամլո խոսնակ Էլհան Պոլուխովն ասել է, թե եթե վերոնշյալ մարդիկ ընդունեն, որ իրենց մասնակցությունը որպես դիտորդ ԼՂ ընտրություններում «չար կատակ», ապա Ադրբեջան մուտք գործելու արգելքը կհանվի:
Նա նաև ասել է, որ «դեռևս շարունակվում են ցուցակի համալրման աշխատանքները»:
Նախորդող նորություն` Կ.Զատուլին. «ՌԴ արտգործնախարարությունը բաց թողեց լռելու հիանալի առիթը»