Բաքուն լիազորվա՞ծ է հայտարարել Թեհրանի անունից
Մայիսի 26-ին Իրանի իսլամական հանրապետության արտաքին գործերի պաշտոնական կայքում տեղադրվել է ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հաղորդագրություն: Այնտեղ բառացի ասված է հետևյալը.
«Իրանի ԱԳՆ խոսնակ Ռամին Մեհմանփարասթը, պատասխանելով Լեռնային ղարաբաղում խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ ԻԻՀ տեսակետի մասին հարցին, ասել է. «ԻԻՀ պաշտոնապես չի ճանաչում Լեռնային Ղարաբաղում խորհրդարանական ընտրությունների անցկացումը»:
Մեհմափարասթը միևնույն ժամանակ հերքելով վերոնշյալ ընտրություններում ԻԻՀ կողմից դիտորդի մասնակցության մասին տարածված որոշ լուրերը, նշել է. «Ոչ ոք ԻԻՀ կողմից որպես դիտորդ մասնակցություն չի ունեցել Ղարաբաղի խորհրդարանական ընտրություններում»:
Իսկ ո՞րն է այստեղ զավեշտը: Բանն այն է, որ Իրանի ԱԳՆ պաշտոնական հայտարարությունը` այնպես, ինչպես ներկայացված է վերը, տարածել են նաև իրանական պաշտոնական IRNA և կիսապաշտոնական FarsNews և MehrNews լրատվական գործակալությունները: Նրանցից ոչ մեկը իր հերթին հավելումներ թույլ չի տվել:
Մինչդեռ ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունն, իբրև հղում կատարելով «IRNA» գորակալությանը, խեղաթյուրել է ԻԻՀ ԱԳՆ ներկայացուցչի խոսքերն ու կամայականորեն Իրանի իշխանությունների անունից ներկայացրել մի քանի ադրբեջանամետ քարոզչական արտահայտություններ:
Տվյալ գործելաոճով ադրբեջանական կողմը կարող է նաև ԻԻՀ իշխանությունների անունից հայտարարել, որ Իրանն աստիճանաբար սկսում է ճանաչել նույնիսկ, այսպես կոչված` հյուսիային ր հարավային Ադրբեջանների տարածքային ամբողջականությունն եւ անկախությունը:
Ըստ այդմ` իրանական կողմին, թերևս, հարկավոր է ոչ արհամարական կեցվածք ընդունել նման ապատեղեկատվությունների տարածմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան