Եվա Ռիվասի բեկ-վոկալիստի ձեռքի կոտրվածը չի խանգարի նրան այսօր հանդես գալ
«Այո, ես իրականում կոտրել եմ ձեռքս»,- Panorama.am-ի թղթակցի հարցին պատասխանեց «Եվրատեսիլ-2010» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասի բեկ-վոկալիստ Մարիամ Մեհրաբովան: Բայց միաժամանակ ավելացրեց. «Ամեն ինչ կարգին է, սա «լավ» կոտրվածք է, ամեն ինչ կարող էր ավելի վատ լինել: Տեսնում եք (շարժում է ձեռքը) ես կարողանում են այն շարժել և ելույթի ժամանակ բոլոր անհարժեշտ շարժումները կարող եմ կատարել: Եթե ես ընկնեի այլ կերպ, ամեն ինչ կարող էր ավարտվել ավելի վատ»:
Նա Եվա Ռիվասի հետ մեկ օր առաջ ելույթ ունենալուց հետո բեմից իջնելիս ընկել է ու կոտրել ձեռքը: Երգչուհուն ամիջապես ցուցաբերել են առաջին օգնություն, իսկ ձեռքին ֆիքսող վիրակապ են ամրացրել: «Ամենաանհարմարը հագնելն է: Բայց ոչինչ, կդիմանամ»,- ասաց երգչուհին:
Ավելի վաղ առողջական խնդիրներ է ունեցել Եվա Ռիվասի խմբի մեկ այլ անդամ` պարող Այդարը: Առաջին փորձի ժամանակ պարողի ոտքն ընկել է բեմի ամրացման սարքերի միացման տեղը: Արդյունքում` ձգված մկաններ ու ուժեղ ցավ: «Այժմ արդեն բավականին լավ եմ: Հինգշաբթի երեկոյան ամեն ինչ լավ կլինի և հուսով եմ, որ շաբաթ նույնպես»,-ժպտաց Այդարը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան