Այսօր կորոշվի եզրափակիչ փուլ անցնող ևս 10 երկրի ներկայացուցչի անուն
Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ-2010» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, որի ընթացքում էլ կընտրվեն ևս 10 երկրի ներկայացուցիչներ, որոնք մայիսի 29-ին արդեն իսկ հայտնի 15 մասնակցի հետ կպայքարեն հաղթանակի համար:
Լիտվիա, Հայաստան, Իսրայել, Դանիա, Շվեյցարիա, Շվեդիա, Ադրբեջան, Ուկրաինա, Նիդեռլանդներ, Ռումինիա, Սլովենիան, Իռլանդիա, Բուլղարիա, Կիպրոս, Խորվաթիա, Վրաստան, Թուրքիա: Ահա այն երկրները, որոնք հանդես են գալու այսօր: «Հանրային» հեռուստաընկերությունը 00:00-ին ցուցադրելու է երկրորդ կիսաեզրափակիչը
Նշենք, որ եզրափակիչ փուլ են անցել` Բոսնիա Հերցեգովինայի, Մոլդովայի, Ռուսաստանի, Հունաստանի, Պորտուգալիայի, Բելառուսի, Սերբիայի, Բելգիայի, Ալբանիայի և Իսլանդիայի ներկայացուցիչները: «Մեծ քառյակը»` Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա և Միացյալ Թագավորություն, ինչպես նաև նախորդ տարվա հաղթող Նորվեգիան հանդես են գալու միայն եզրափակիչի օրը:
Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասը հանդես է գալու երկրորդ համարի ներքո: Նա ներկայացնելու է «Ծիրանի կորիզ» երգը, որի կոմպոզիտորն է արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մարտիրոսյանը, խոսքերի հեղինակը` պոետ-երգահան Կարեն Կավալերյանը: Եվա Ռիվասի հետ բեմում 1 լինելու հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանը, ինչպես նաև Տիգրան Պետրոսյանը, Դորիանս խմբի մեներգիչ Գոռ Սուջյանը, Մարիամ Մեհրաբովան (բեկ վոկալ) և մեկ պարող: Պատրատված շոուն բավականին յուրահատուկ, տպավորիչ ու գունեղ է լինելու: Նշենք, որ ըստ բուքմեյքերների, Եվա Ռիվասը բարձր տեղեր գրավելու մեծ հավանականություն ունի:
Հիշեցնենք, որ Հայաստանն այս մրցույթին մասնակցում է արդեն 5-րդ անգամ: Մինչև այս Հայաստանը ներկայացրել են` Անդրեն, Հայկոն (8-րդ հորիզոնական), Սիրուշոն (4-րդ հորիզոնական), իսկ նախորդ տարի` Ինգա և Անուշ Արշակյանները (10-րդ հորիզոնական):
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները