Կրթության մասին օրենքի փոփոխությունները հաջորդ շաբաթ կարող են հայտնվել ԱԺ-ում
Այսօր Սարդարապատ նախաձեռնության մի շարք անդամներ հանդիպել են ԱԺ Կրթության գիտության և մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի հետ: Նախաձեռության այսօրվա քննարկումը նվիրված էր օտարալեզու դպրոցների և կրթության մասին օրենքում փոփոխություններին:
Ա. Դավթյանը նշել է, որ արդեն հաջորդ շաբաթ քնարկվելու է կրթության մասին օրենքում փոփոխությոններ մտցնելու վերաբերյալ օրինագիծը: «Քննարկվելու այն հարցը, թե արդյո՞ք օրնագիծը կմտնի ԱԺ, թե` ոչ:
Առաջարակներ հնչեցին, որպեսզի հանձնաժողովի 9 անդամների հետ նախօրոք քննարկումներ կազմակերպվեն, որպեսզի այն ընդհանրապես օրակարգում չհայտնվի:
Սարդարապատ նախաձեռնությունը այս քննարկման հիմքում դրել էր նպատակ` ստեղծելու աշխատանքային խումբ, որը ապագայում կաշխատի այս հարցի շուրջ ներկայացված կարևոր առաջարկների շուրջ:
«Ընդհուպ կա մտադրություն դիմելու ՀՀ Նախագահին և ՀՀ ԱԺ, առաջարկները ներկայացնել հասարակական քննարկման, տարածել մամուլի միջոցներով»: