Աբդուլլահ Գյուլը վերահաստատել է անձայն գործելոճի անհրաժեշտությունը
Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը զրուցել է թուրք լրագրողների հետ: Ըստ «Սի էն էն թուրք» (CNNTurk) լրատվական ծառայության` հարցուպատասխանի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցին: Գյուլը նախ նկատել է տվել, որ թուրքերի քաղաքականության գլխավոր խնդիրն այն է, որ բոլոր հարցերը միասին լուծելու սովորություն չկա: Կովկասյան տարածաշրջանում առկա ստատուս-քվոն Թուրքիայի նախագահի համոզմամբ, չի բխում ոչ ոքի շահից:
«Անձայն ու վճռականորեն կատարվող աշխատանքների անհրաժեշտություն կա: Եթե առկա խնդիրները 1-2 տարում չլուծվեն, ապա նվազագույնը 10 տարի ևս դրանք սպասեցնել կտան իրենց լուծմանը: Իսկ դա ոչ մեկին էլ ձեռնտու չէ»,- ասել է Գյուլը: