Հանրապետության հռչակումն իր մեջ միասնության խորհուրդն է պարունակում. Հանրապետական
Առաջին Հանրապետության հռչակման 92-րդ տարեդարձի նախօրեին լրագրողներին հանդիպեց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը ու խոսեց օրվա խորհրդի մասին:
«1918 թվականին Հանրապետության հռչակումն ու Սարդարապատի ճակատամարտը ցույց տվեցին, որ երբ հայերը միասնական են լինում, կարողանում են իրենց խնդիրները լուծել` պետական, քաղաքական, մշակութային ու տնտեսական: Այստեղ միասնականության խորհուրդ կա, որն էլ հենց ուզում ենք քարոզել մեր սերունդներին, պետք է միշտ միասնական լինել»,-ասաց նա:
Զոհրաբյանը զգուշացրեց, որ եթե հանկարծ, աստված մի արասցե, մեկ անգամ էլ պետականություն կորցնենք, ապա դա մեր վերջին հնարավորությունը կլինի:
«Եթե հանկարծ մի անգամ էլ կորցնենք մեր պետականությունը, ապա կոպիտ ասած կտրորվենք ոտքի տակ ու այլևս պետություն չենք դառնա»,-ասաց հանրապետական պատգամավորը` ավելացնելով, որ ցանկացած հակասությունների դեպքում սա անհրաժեշտ է գիտակցել, հակառակ դեպքում տանուլ կտանք:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան