Սահակյան. Շուշիի մզկիթը համամարդկային արժեք է
«Մեր ջանքներն այսօր ուղղված են այն բանին, որ մեր փաստացի անկախությունը ճանաչի միջազգային հանրությունը: Դա մեր պետության հիմնական քաղաքական գիծն է»,-այս մասին «Նեզավիսիմայա գազետա»-ի հետ հարցազրույցում ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Հարցին, թե չնայած բազմաթիվ խնդիրներին, ինչպես է ԼՂՀ-ն սահմանափակ բյուջեից կարողացել միջոցներ տրամադրել Շուշիի մզկիթի վերականգնման համար, նախագահը նկատել է, որ մզկիթը պետության մշակութային արժեքների մաս է, որը չի պատկանում առանձին ժողովրդի:
«Ճիշտ այնպես, ինչպես մեր եկեղեցին չի կարող պատկանել միայն Ղարաբաղի ժողովրդին: Մենք կարծում ենք, որ դրանք համամարդկային արժեքներ են»,-ասել է երկրի ղեկավարը, ավելացնելով, հնարավորության դեպքում ավելի մեծ միջոցներ կուղղվեն հուշարձանների վերականգնմանը` անկախ այն բանից դրանք մուսուլմանական, թե քրիստոնեական պատկանելության են:
Խոսելով իր` որպես երկրի ղեկավար գլխավոր նպատակների մասի, նա ասել է, որ դեռևս անելու շատ բան կա:
«Առաջին հերթին պետք է լուծվեն սոցիալ-տնտեսական հարցերը: Պատերազմն ավերել է մեր տնտեսությունը, ոչնչացվել են հանրապետության բոլոր ենթակառուցվածքները: Այսօր մենք աստիճանաբար վերականգնում ենք տնտեսությունը: Օրինակ, նախորդ տարի ՀՆԱ-ի աճը կազմեց 13.1 տոկոս, և դա` ճգնաժամի պայմաններում»,-ասել է նա:
ԼՂՀ նախագահն ասել է, որ գլխավոր նպատակը կամ երազանքը իրենց անկախության ճանաչմանը հասնելն է, քաղաքացիների համար նորմալ պայմաններ ապահովելը, «որպեսզի ժողովուրդը, որը չորս ու կես հազարամյակ ապրել է իր հողում, հնարավորություն ունենա աշխատել խաղաղ պայմաններում, երեխաներ աճեցնի ու կյանքով ուրախանա»,-ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան