Milliyet. Դավութօղլուն Քլինթոնի հետ շտապ հանդիպելու ցանկություն է հայտնել
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն վարչապետ Էրդողանի հետ պաշտոնայցերով Լատինական Ամերիկայում է: «Milliyet» թերթի տեղեկացմամբ` հունիսի 1-ին Դավութօղլուն ընդհատելու է լիտինամերիկյան պաշտոնական ուղևորությունը և մեկնելու է Վաշինգտոն` հանդիպելու ԱՄՆ պետքարտուղարի Հիլարի Քլինթոնի հետ:
Նույն աղբյուրի համաձայն` հանդիպումը նպատակ ունի թոթափել մայիսի 17-ին Իրան-Թուրքիա-Բրազիլիա եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո:
Նշվում է, որ հանդիպման ցանկությունը հայտնել է պաշտոնական Անկարան: «Milliyet»-ի բնութագրմամբ` միջուկային այդ համաձայնագրի կնքումը, ըստ որի Իրանը Թուրքիա կուղարկի իր 3.5 տոկոս հարստացված ուրան, որպեսզի ստանա 20 տոկոս հաստացվածը, վերջին ամիսների երկրորդ խոշոր ճգնաժամն է հասունացրել ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև: Որպես առաջին ճգնաժամ` հիշատակվում է մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը:
«Ամերիկյան հասարակությունում լայնորեն քննարկվում է այն, որ Անկարան իր արևմտյան դաշնակիցներից հեռանում է: Կարելի է կարծել, որ Դավութօղլուն ամերիկյան հանրությունում առկա անհանգստությունը փարատելու համար էլ Քլինթոնի հետ շտապ հանդիպելու ցանկություն է հայտել»,- գրում է թուրքական թերթը: