Հիլարի Քլինթոնը պատրաստվում է Կովկասյան շրջագայությո՞ւն կատարել
ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունները, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պատրաստվում է այցելել Վրաստան, չի հերքել Վրաստանի նախագահի մամուլի քարտողար Մանանա Մանջգալաձեն` նշելով.
«Կովկասյան շրջագայության շրջանակներում Հիլարի Քլինթոնի հավանական այցը չի բացառվում»: Այս մասին հաղորդում է Ռեգնում լրատվական գործակալությունը:
«Վրաստանն ու Ամերիկան ռազմավարական գործընկերներ են: Մեր երկրների միջև հաճախ են կատարվում բարձր մակարդակի այցելություններ և չի բացառվում նաև այս ձևաչափով այցելությունը»,- ասել է մամլո խոսնակը: